ՄԱՐԻԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դերասանուհի, պարուհի

Ծնվել է 1990թ. մայիսի 19-ին, Երևանում: 1997-2002թթ սովորել է Երևանի Ա.Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցում, 2002-06թթ` Երևանի Պարարվեստի պետական ուսումնարանի հայկական ժողովրդական պարի բաժնում: Միարժամանակ 1998-2005թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, 2006-08թթ` Հայաստանի Երգի պետական թատրոնին կից ստուդիայի վոկալի բաժնում: 2013թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական բաժինը` Արմեն Մելիքսեթյանի արվեստանոցը: Խաղացաել է Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա», Կ.Սեն-Սանի «Կենդանիների պարահանդես» ներկայացումներում, «Կույրերը» ռոք օպերայում, «Մյուզիքլ» և այլ ներկայացումներում: Որպես դերասանուհի աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում, որպես պարուհի` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար