Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԿԱՌՎԱՐԵՆՑ

Բանաստեղծ

18 մայիս, 1892 - 5 սեպտեմբեր, 1946

Գևորգ Արաբաջյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Զմյուռնիայի Մխիթարյան վարժարանում: 1908թ. ավարտել է Պարտիզակի ամերիկյան բարձրագույն վարժարանը: Մինչև Առաջին աշխարհամարտը ուսուցչություն է արել Էնկյուրիի հայկական վարժարաններում, ապա Սկյուտարի Սեմերճյան նախակրթարանում: Պատերազմի տարիներին ենթարկվել է բանտի և աքսորի: Զինադադարից հետո աշխատել է Կ.Պոլսում լույս տեսնող «Ճակատամարտ» օրաթերթի անգլերեն բաժնի խմբագրությունում, կարճ ժամանակ էլ խաղացել է Կ.Պոլսի Հայ դրամատիկ թատրոնում։ 1922-43թթ Հունաստանի տարբեր քաղաքներում զբաղվել է մանկավարժական և խմբագրական աշխատանքներով: 1930-ականներին Անտոն Կազելի, Գաբրիել Լազյանի և Վազգեն Եսայանի հետ Աթենքում խմբագրել է «Արևագալ» գրական հանդեսը։ 1943թ. մեկնել է Ավստրիա, այնտեղից` Իտալիա: Լույս են տեսել գրողի «Ծովեր» (1913թ.), «Գերեզմանի ծաղիկներ» (1921թ.), «Տաւիղ Եվոլեան» (1931թ.), «Բանաստեղծութիւն» (1977թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Մահացել է Իտալիայի Միլան քաղաքում, թաղված է տեղի Սբ. Ղազար կղզու պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար