Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԱՌԱՔԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բանասեր

13 հունվար, 1887 - 5 մայիս, 1980

Ծնվել է Խնածախ գյուղում (այժմ` Արցախի Ասկերանի շրջանում): 1907թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1907-08թթ եղել է ուսուցիչ Իգդիրում, 1913-20թթ` Շուշիում, 1923-25թթ` Լեռնայիև Ղարաբաղի ԻՄ (այժմ՝ Արցախ) լուսժողկոմի տեղակալ, 1925-27թթ` լուսժողկոմ։ 1932թ. տեղափոխվել է Երևան: Դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում, որտեղ 1934թ-ից եղել է արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը: Գրել է «Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն» (հ.1-2, 1959-64թթ) աշխատությունը, մի շարք ուսումևասիրություններ և ձեռնարկներ` «Գրաբարի դասագիրք» (մաս 1-2, 1944-46թթ) և այլն: Գերմաներենից թարգմանել է Ֆ.էնգելսի «Բնության դիալեկտիկա» (1936թ., Հ.Հարությունյանի և Հ.Գյուլիքևխյանի հետ), իսկ ռուսերենից՝ Գ.Պլեխանովի «Իդեալիզմից դեպի մատերիալիզմ» (1931թ.) աշխատությունները: 1956թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի, 1959թ.` պրոֆեսորի կոչում: 1955թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար