Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՆԺԵԼԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արձակագիր

10 ապրիլ, 1917 - 2 մայիս, 2002

Ծնվել է Թիֆլիսում: 1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Առաջին ծավալուն ստեղծագործությունը՝ «Քույրեր» (1947թ.) վեպն է, որը պատկերում է սովետական մարդկանց կյանքն ու աշխատանքը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ` թիկունքում։ Այնուհետև տպագրվել են նրա «Ոսկե մեդալ» (1952թ.), «Գունավոր քայլեր» (1967թ.) և այլ վեպեր։ «Ամառնամուտ» վեպը (1959թ.) ներկայացնում է ժամանակակից երիտասարդության, առաջադեմ մարդու բնավորության կազմավորումը, նրա հասունացումը։ Բժիշկների կյանքից է վերցված «Մորմոք» (1982թ.) վեպի թեման, որի առանցքը մարդկային բարդ փոխհարաբերություններն են, բարոյական հակադիր սկզբունքների բախումը։ Հրատարակվել են նաև «Անծանոթ ծանոթներ» (1964թ.), «Երբ իջնում է երեկոն» (1974թ.) պատմվածքների, վիպակների և ուղեգրությունների ժողովածուները։ Գրել է նաև մանուկների համար` «Տաթևիկի ճանապարհորդությունը» (1955թ.), «Յոթ պատմվածք Լուսինեի արկղիկից» (1977թ.)։ 1969-74թթ եղել է Սփյուռքահայերի հետ մշակութային կապի կոիտեի մամուլի բաժնի վարիչը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար