Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՍԵԿՈՅԱՆ

Արձակագիր

14 դեկտեմբեր, 1922 - 25 նոյեմբեր, 1994

Աննա Սեկոյան

Ծնվել է Երևանում: 1946թ. ավարտել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիան։ 1946-49թթ եղել է նույն թատրոնի դերասանուհի։ 1948թ. հրատարակվել է նրա առաջին երկը` «Արտիստը», որին հաջորդել է «Նովելներ» (1951թ.) ժողովածուն, սակայն նրան ճանաչում է բերել «Ոսկե վազերի մեջ» (1958թ.) ծավալուն վեպը, որի հիմքում ընկած է 1950-ական թվականների կոլտնտեսությունների խոշորացման և ապախոշորացման խնդիրը։ Հետագայում լույս են տեսել գյուղի կյանքը պատկերող «Գարունը ձյան տակ» (1964թ.) և հանրապետության էլեկտրոֆիկացման թեմային նվիրված «Եթե Որոտանը խոսեր» (1970թ.) վեպերը։ Նրա «Հյուսիսային պողոտա» (1981թ.) վեպի հերոսները ճարտարապետներ են, արվեստագետներ, շինարարներ, որոնք ձգտում են պահպանել Երևանի` դարերից եկող ազգային նկարագիրը։ Հեղինակել է մի շարք պատմվածքներ, բազմաբնույթ ակնարկներ ու հոդվածներ։ Գրել է նաև մանուկների համար` «Ատամնաբույժ Գրիգորը», «Սեխը վանկերի բաժանվեց» և այլն։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար