ԱԼԵՔ ԽԱՉՈՒՆՑ

Բանաստեղծ, թարգմանիչ

21 օգոստոս, 1932 - 8 օգոստոս, 1977

Ալեքսանդր Խաչատրյան

Ծնվել է Կիրովաբադում (Գանձակ): 1962թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հայոց լեզու և գրականություն է դասավանդել ՀՀ Ապարանի շրջանի Քուչակ գյուղի միջնակարգ դպրոցում, ապա եղել է «Արագած» և «Մանկավարժ» թերթերի պատասխանատու քարտուղարը: 1965-73թթ եղել է «Հայաստանի աշխատավորուհի» հանդեսի գրականության և արվեստի բաժնի վարիչը: 1961թ. լույս է տեսել նրա «Կանաչ արահետ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Այնուհետև հրատարակվել են «Քաղցրանում է հողը» (1969թ.), «Սպասիր մի, քիչ» (1970թ.), «Ասք արևային մարդու մասին» (1970թ.), «Ճակատագիր» (1975թ.), «Կանաչ աստղեր» (1976թ.), «Կանթեղաշար» (1980թ.) ժողովածուները: Ադրբեջաներեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Հավատ» (1974թ.) բանաստեղծությունների ժողովածուն: Ռուսերենից և ադրբեջաներենից կատարել է թարգամանություններ: 1972թ. նրա թարգմանությամբ տպագրվել է Բախտիար Վահաբզադեի «Կռունկ» ժողովածուն, 1977թ.` Ֆեոդոր Տյուտչևի բանաստեղծությունների ընտրանին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար