Միհրան Ասքանազյան

Հրապարակախոս, գրող

Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Օպերային երգիչ

16 մարտ, 1912 - 2 նոյեմբեր, 2000

Ծնվել է Հայաստանի Գյամրեզ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս) գյուղում: 1936-39թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան (դասատու՝ Ն.Կարդյան), 1940-41թթ՝ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան (դասատու՝ Ք.Դորլիակ) պետական կոնսերվաաորիաներում: 1934թ-ից եղել է Հայաստանի պետական երգչախմբի երգիչ, 1939թ-ից` մեներգիչ: 1939թ. մեծ հաջողությամբ մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի և գրականության տասնօրյակին: 1949-50թթ վերապատրաստման է գործուղվել Մոսկվայի Մեծ թատրոն: 1941թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ եղել է բազմաթիվ ներկայացումների առաջին կատարողը` Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Սանթուր), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Տիրիթ), Ա.Բաբաևի «Արծվաբերդ» (Կարո), Վ.Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» (Սոս), Լ.Խոջա-Էյնաթյանի «Նամուս» (Սեյրան), Հ.Ստեփանյանի «Հերոսուհին» (Վահան), որի համար 1951թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Երգել է նաև Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Աշուղ և Շեյխ), Ու.Հաջիբեկովի «Քյոռ օղլի» (Քյոռ օղլի), Վերդիի «Աիդա» (Ռադամես), «Տրուբադուր» (Մանրիկո) և այլ օպերաներում: Համերգային երկացանկում տեղ են գտել հայ, ռուսական, արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր: Համերգներով եղել է բազմաթիվ երկրներում: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1947թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1956թ.` ժողովրդական, 1962թ.` Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար