Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Բանաստեղծ

13 հուլիս, 1936 - 22 մայիս, 2014

Ծնվել է Արգենտինայի Կորդովա քաղաքում: Ավարտել է Բուենոս Այրեսի Ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 10 տարի խաղացել է թատրոնում: 1968թ. փոխադրվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք: Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մեկ օրում հինգ ձայն», լույս է տեսել 1966թ.։ Այնուհետև հրատարակվել են նրա «Էություն և կետադրություն» (1967թ., իտալերեն), «Հայաստանյան ապրումներ» (1970թ.) , «Բանաստեղծություններ» (1972թ.) ժողովածունները։ 1967թ. հայ ընթերցողին հայտնի է դարձել Վահագն Դավթյանի թարգմանությամբ հրատարակված գրքով: Նրա «Պեդրո Ամոր» (1969թ.) պիեսը ներկայացվել է Բուենոս Այրեսի «Փայրո» թատրոնում։ Գրել է իսպաներեն, իտալերեն, հետո նաև` հայերեն և անգլերեն: Գրողի պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլսոփական խոհը: Եղել է գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման (1969թ.) հիմնադիրը (տեսությունը հրապարակել է իսպաներեն, հայերեն և անգլերեն` 1992թ.): Հեղինակել է իսպաներեն «Մեկ օր, հինգ ձայն» (1966թ.), «Էություն և կետադրություն» (1967թ.), «Պեդրո Ամոր» (1969թ.), «Ժամանակի, սիրո, խաղաղության մեջ» (1970թ.), «Երկուքի ոլորտ» (1972թ.), «Հակաշխարհ» (1972թ.), «Մոխիրներից հետո և նամակ առ Հայաստան» (1972թ.), «Մայրության քերթվածներ» (1989թ.), հայերեն «Արմատ և Էություն» (1967թ.), «Նամակ առ Հայաստան» (1979թ.), «Խորան I» (1992թ.), «Խորան II» (1992թ.), «Անդենական զրույցներ» (1992թ.), «Ամբողջական երկեր» (2005թ., ներառված են «Հարցազրույց Աստծու հետ», «Սիրո մեկուկես հազարամյակ» գործերը), եռալեզու «Բանաստեղծություն և գերտարածություն» (1994թ.), «Խաղաղություն քվանտային» (2005թ.), անգլերեն «Սեր և մայրություն բառերից այն կողմ» (1992թ.), «Մտորում բառից այն կողմ» (1992թ.), «Արմատ բառից այն կողմ» (1992թ.), «Բեմ` երկնքի համար» (1992թ.) գրքերը: Նրա որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն: 1993թ. Բրազիլիայի Սան-Պաբլո համալսարանում փիլիսոփայության գծով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` գրականության բնագավառում: Բազմաթիվ անգամ այցելել է Սովետական Հայաստան (առաջին անգամ` 1967թ.), որից մի քանի տարի անց գրել է «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը: Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանյան պատմական իրադարձություններին: Իսպաներեն է թարգմանել Րաֆֆու «Խենթը»։ Եղել է ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահը, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2007թ.): Մահացել է Լոս Անջելեսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար