Խրիմյան Հայրիկ

Մշակութային, եկեղեցական, պետական գործիչ, գրող

Ղազարոս Աղայան

Արձակագիր, բանաստեղծ

Գրիգոր Շարբաբչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վահրամ Արիստակեսյան

Պարող, պարուսույց

Դավիթ Մալյան

Դերասան

Շառլ Տետեյան

Գրականագետ

Դերենիկ Դանիելյան

Քանդակագործ

Մարտին Վարդազարյան

Կոմպոզիտոր, ջազմեն

Գագիկ Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վալերի Ափինյան

Գեղանկարիչ

Էդուարդ Հախվերդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ստեփան Ռոստոմյան

Կոմպոզիտոր

Միքայել Աբաջյանց

Արձակագիր, թարգմանիչ

Արամ Թալալյան

Դիրիժոր, թավջութակահար

Արման Մարգարյան

Հաղորդավար

 

 

 

 

ՆԻՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Դերասանուհի

5 փետրվար, 1885 - 3 սեպտեմբեր, 1972

Ծնվել է Թիֆլիսում: 1909թ-ից սկսել է թատերական գործունեությունը Թիֆլիսում, հիմնականում հանդես եկել Զուբալովի անվան ժողտանը: Ամո Խարազյանի և Հովհաննես Զարիֆյանի թատերախմբերի հետ ելույթներ է ունեցել Անդրկովկասի մի շարք քաղաքներում: 1920թ. տեղափոխվել է Խորհրդային Հայաստան և սկսել աշխատանքը Ամո Խարազյանի թատրոնում: 1922-23թթ խաղացել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնում, 1923-34թթ` Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): Խաղացել է նաև Դիլիջանի թատրոնում: 1925թ-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում: 1929-57թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասանուհի, եղել է նաև հիմնադիրներից: Հիմնականում խաղացել է խիստ բնութագրական և կատակերգական դերեր: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սալոմե), «Քանդած օջախ» (Քալլի), «Պեպո» (Էփեմիա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսան, Սուսամբար), «Պատվի համար» (Ռոզալիա), «Չար ոգի» (Զարնիշան), Հ.Թումանյանի «Գիքոր» (Դեդի), Ֆոնվիզինի «Տհասը» (Պրոստակովա), Չ.Դիքենսի «Դավիթ Կոպերֆիլդ» (Տրուդվուդ) և այլն: Նկարահանվել է «Նամուս» (1925թ,), «Զարեհ» (1927թ.), «Չար ոգի» (1928թ.), «Ղուլը» (1928թ.), «Պեպո» (1935թ.) և այլ ֆիլմերում: 1949թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար