ԽՈՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Կիթառահար

Ծնվել է 1988թ. հոկտեմբերի 11-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: 2002թ-ից զուգահեռ հաճախել է Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժին` գալարափողի դասարան: 2004թ-ից սկսել է նվագել կիթառ: 2005թ. Վլադիմիր Հովհաննիսյանի և Սարգիս Հովակիմյանի հետ հիմնադրել է «Scream of silence» ռոք խումբը: 2005-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժնում: 2007թ. Արտաշես Դարբինյանի և Արտավազդ Բաղդասարյանի հետ հիմնադրել է «Նաիրի» ռոք խումբը, որի կիթառահարն է: 2010-12թթ ծառայել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում: 2013թ. Մոսկվայում մասնակցել է «Многоликая гитара» միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ գրավել է 2-րդ տեղը և ստացել դափնեկրի կոչում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար