Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԲԵՐԴ

Համույթ

Հիմնադրվել է 1963թ., պարող, պարուսույց Բորիս Գևորգյանի նախաձեռնությամբ, ով 1963-66թթ իր սաներին ուսուցանելով հայ պարարվեստի գաղտնիքները, պատրաստում է առաջին համերգային ծրագիրը և այն ներկայացնում Հայաստանի մի շարք շրջաններում: 1967թ. իր առաջին միջազգային շրջագայության ժամանակ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված ժողովրդական պարերի փառատոնում դարձել է դափնեկիր` նվաճելով նաև գլխավոր մրցանակը: 1970-80թթ մասնակցել է Լեհաստանում, Հունաստանում, Կիպրոսում, Հունգարիայում, Բուլղարիայում, Ալժիրում, Ավստրիայում և այլ երկրներում կայացած միջազգային փառատոների, պետական-կառավարական միջոցառումների, հայկական մշակութային օրերի` բազմիցս արժանանալով կառավարական կոչումների, միջազգային պարգևների և գլխավոր մրցանակների: 1990թ-ից իր մասնակցությունն է բերել Ֆրանսիայում, Թայվանում, Իտալիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իսպանիայում կայացած բազմաթիվ միջազգային ազգագրական փառատոների: Համերգներով հանդես է եկել Մոսկվայում` Կրեմլի համագումարների պալատում, Թայվանի մայրաքաղաք Թայբեյի «Սուն Յաթ Սեն» դահլիճում, Ֆրանսիայի Դիժոն քաղաքի օպերային թատրոնում, Փարիզի, Բուդապեշտի Վիեննայի, Համբուրգի և այլ քաղաքների հեղինակավոր համերգասրահներում: Հայկական ազգային պարարվեստն է ներկայացրել Կաուշունգի (Թայվան), Բադախոսի (Իսպանիա), Ֆրիբուրգի (Գերմանիա), Ավիանոյի (Իտալիա), Օլոռոն Սենտ Մարիի (Ֆրանսիա) և այլ հանրահայտ միջազգային փառատոների ժամանակ: 2000թ. Հայաստանն է ներկայացրել Ֆրանսիայի Դիժոն քաղաքում կայացած ժողովրդական ու ազգագրական պարերի միջազգային մրցույթում և դարձել հաղթող` արժանանալով ոսկե մեդալի: Մասնակցել է նաև Հայաստանում կազմակերպված պետական-կառավարական մի շարք միջոցառումներին` «Էրեբունի-Երևան», Համահայկական խաղեր, Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակ, ՀՀ անկախության օրեր և այլն: Իր ստեղծագործական գործունեության 50 տարիների ընթացքում մասնակցել է շուրջ 500 միջազգային փառատոների, հանդես եկել ավելի քան 1000 մենահամերգներով և ունեցել մոտ մեկ միլիոն հանդիսատես: Անսամբլի համերգային խաղացանկում ընդգրկված են ինչպես Հայաստանի, այնպես էլ պատմական Հայաստանի բազմաթիվ շրջանների ազգագրական և ժողովրդական ավելի քան 100 պար, որոնք ներկայացվում են ռազմական, քնարական, ծիսական, աշխատանքային, կատակ և այլ բնույթի պարերով` «Բերդ», «Ծափ պար», «Դալուր»»Հասիկո», «Սեբո», «Լոռկե», «Շավալի», «Դափկի», «Իշխանապար», «Քոչարի», «Վեր-վերի», «Ջան յուլում», «Հայկական հարսանիք», «Հով արեք», «Հայկազուններ» և այլն: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ կոչման: Համույթի գեղարվեստական ղեկավարն է պարող, պարուսույց Կարեն Գևորգյանը: