ԱԼԵՔՍ ԵՆՈՔՅԱՆ

Մարզական մեկնաբան

Ծնվել է 1986թ. հուլիսի 20-ին, ՀՀ Էջմիածին քաղաքում: 1994-2003թթ սովորել է Էջմիածնի թիվ 2, Երևանի Բելինսկու անվան թիվ 38 և թիվ 179 դպրոցներում: 2003թ. ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիրական համալսարանի կիբերնետակայի ֆակուլտետ: 2004-06թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: Զորացրվելով 2006թ. շարունակել է ուսումը և, մասնակցելով մեկնաբանների մրցույթին, ընդունվել է «Շանթ» հեռուստաընկերություն` որպես «Ֆորմուլա 1»-ի մեկնաբան: Այդ մարզաձևով հետաքրքրվել է 1994թ-ից` Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոն Այրտոն Սեննա Դա Սիլվայի մահվանից հետո: Երիտասարդ տարիքում զբաղվել է սիրողական կարտինգով: 2008թ-ից մոտ մեկ տարի աշխատել է հեռուստատեսությունում` որպես Երվանդ Ղարիբյանի օգնական և «Ավտոշքերթ» հաղորդման 2-րդ սցենարիստ: 2009թ. ավարտել է ՀՊՃՀ-ն, իսկ 2011թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրա, որն ավարտել է 2014թ.` ստանալով մագիստրոսի կոչում: 2012թ. տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն` որպես «Ժամը» լրատվական ծրագրի մարզական մեկնաբան, 2013թ.` Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, որտեղ «Առաջին Սպորտ»-ի լրատվական մեկնաբանն է, մարզական լրագրող և ֆուտբոլային մեկնաբան: Հեղինակել է Ֆորմուլա 1-ի մասին բազմաթիվ ֆիլմեր, որոնցից վերջինը «20 տարի առանց հրաշագործի… Այրտոն Սեննա»-ն է` նվիրված Սեննայի մահվան 20-րդ տարելիցին: Զբաղվել է նաև երաժշտությամբ: Հանդես է եկել բլյուզ և բլյուզ-ռոք ոճերում: 2011թ. հիմնել է սեփական խումբը` Անահիտ Մանասյան և ՄՈՋՈ Բենդ անունով, որտեղ հանդես է գալիս որպես կիթառահար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար