Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԱՐՏ ՍԵՎԱԴԱ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Արտակ Գրիգորյան

Ծնվել է 1972թ. հուլիսի 23-ին, Երևանում: Նկարիչ Սամվել Սևադայի որդին է: Ստացել է երաժշտական կրթություն` ավարտելով ջութակի բաժինը: 1990թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ավարտել է Նորթրիջի համալսարանի երաժշտական կոմպոզիցիայի և գրաֆիկական դիզայնի բաժինները: «Գառնի», «Virigin» և «BMI Records» ընկերությունների հետ համագործակցության արդյունքում օրիգինալ երաժշտության 3 ձայնասկավառակ վաճառվել են 500 հազար օրինակով և հնչել բազմաթիվ ամերիկյան ռադիոկայաններով, ինչպես նաև` Հայաստանի հանրային հեռուստաալիքի երեկոյան լուրերի թողարկման եղանակի տեսության ժամանակ: 1998թ. հիմնել է «Սևադա Փրոդաքշն» ընկերությունը, որի միջոցով զբաղվել է գրաֆիկական աշխատանքներով: Համագործակցել է այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են` Ուորներ Բրազերսը, Փարամաունթը, Ջորջիո Արմանին, Ռասպուտինը և այլն: Ներկայացուցչական փաթեթներ է ստեղծել հայ արվեստագետներին ներկայացնելու համար: 2003թ. ընկերության շնորհիվ շուկայում է հայտնվել «Խաթաբալադա» և «Երևան բլյուզ» հայկական ֆիլմերի DVD տարբերակները, որոնք առաջին 6 ամսում վաճառվել են 80 հազար օրինակով: 2004թ. հիմնել է «EdgeArt Entertainment» ընկերությունը, որի միջոցով ստեղծել է «Իբրև սկիզբ», «Միկոշ», «Պարան» կարճամետրաժ ֆիլմերը, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային փառատոների և դարձել դափնեկիր: «Sevada Short Films Trilogy» DVD տարբերակը արժանացել է նաև մի շարք հանրաճանաչ կինոքննադատների հավանությանը` անվանելով նրան «նոր կինոլեզու ներմուծող» հայ կինոարվեստում: 2007թ. հրավեր է ստացել «Շարմ» ընկերությունից` նկարելու «Երեք գույներ սև սպիտակով» կարճամետրաժ ֆիլմը, որը պետք է ներկայացվեր 10 կինոբեմադրիչների կարճամետրաժ ֆիլմերի հետ Երևանին նվիրված գեղարվեստական ֆիլմում, սակայն ֆիլմը չի ընդգրկվել այդ շարքում, քանզի ընկերությունը գտել է, որ այն տարբերվում է մնացածից: Ֆիլմը ներկայացվել է առանձին կարճամետրաժ և հաղթել է բազմաթիվ փառատոներում: 2009թ. «EdgeArt Entertainment» ընկերությունը ընդլայնել է արվեստի բնագավառում գործունեության ծավալը ավելացնելով «EpixArts Software LLC», «Game Development» «iDuduk, iZurna, iShvee for iOS» նախագծերը, «Menua Publications LTD» էլեկտրոնային գրքերի հրատարակումը, «YouTempo Music Group LLC» երաժշտության վաճառքի և «Dustworx Pictures» կինո-պրոդյուսերական ընկերությունները: Աշխատում է «Աստվածախաղ», «Սասունցի Դավիթ», «Ժամանակի փոթորիկներ», «Մահվան ծառը», «Վերջին տրուբադուր» ֆիլմերի, ինչպես նաև` «The Genex» ամերիկյան ֆիլմի վրա, որը նվիրված է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար