Էլմիրա Հեքեքյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Արտակ Ավդալյան

Կինոռեժիսոր

Վախթանգ Հարությունյան

Երգահան, երգիչ, բանաստեղծ

Արթուր Ջանիբեկյան

Պրոդյուսեր, գործարար

Դոգմա

Ռոք խումբ

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ

Գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ

Սամվել Գրիգորյան

Ծնվել է 1949թ. սեպտեմբերի 12-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1974թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1975թ. Աբովյան քաղաքում հիմնադրել և ղեկավարել է գեղարվեստի դպրոցը: 1980թ-ից Հայաստանի նկարիչների միության, 2009թ-ից` վարչության անդամ է և ՀՀ լուսանկարիչների միության պատվավոր անդամ: 1996-98թթ եղել է Երևանի գլխավոր նկարիչը: 1989-2006թթ բնակվել է ԱՄՆ-ում: 1990թ. ԱՄՆ-ում բացել է հայկական առաջին նկարչական դպրոցը: Նրա լուսանկարչական աշխատանքները բաժանվում են մի քանի ժանրի` դիմանկաների, քաղաքային տեսարանների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզիցիաների: Դրանք տպագրվել են ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների ամսագրերում ու թերթերում: Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, հոդվածներ են տպագրվել աշխարհի շատ երկրների թերթերում և ամսագրերում: Երևանում ստեղծել է «Սևադա Արտ Ստուդիո» գեղանկարչության դպրոցը և իր արվեստանոցում նկարչություն է դասավանդում երեխաներին: Հեղինակել է «Մահվան պես դյութիչ», «Կույսի համաստեղություն» գրքերը: 32 անհատական ցուցահանդես է ունեցել աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ, Կանադա, Լեհաստան, Էստոնիա, Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և այլուր: 1992թ. արժանացել է Հարավային Ամերիկայի կինոգործիչների միության «Ոսկե հրեշտակ» մրցանակին, 1993թ.` Կաթոլիկ եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ կարդինալ Մահոնիի մրցանակին, 2007թ.` «Թեքեյան» մրցանակի` «Նշանավոր հայերի դիմանկարներ» շարքի համար: 2014թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար