ԴԱՎԻԹ ԱՎԴԱԼՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1982թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում: Կինոռեժիսոր Արտակ Ավդալյանի որդին է: 1989-99թթ սովորել է Երևանի թիվ 124 միջնակարգ դպրոցում, 1999-2004թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրա բաժնում, 2004-07թթ` նույն ինստիտուտի ասպիրանտուրայի կինոարվեստ բաժնում: 2008-09թթ աշխատել է «Մոնարխ փրոդաքշն»-ում` որպես ռեժիսոր, 2009-10թթ` «Երկիր Մեդիա» հեռուստատեսությունում` որպես ռեժիսոր: 2009թ-ից աշխատում է «Իկար» ֆիլմ-ստուդիայում` որպես ռեժիսոր, 2012թ-ից` «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր: Որպես ռեժիսոր նկարահանել է բազմաթիվ տեսահոլովակներ, գովազդային հոլովակներ և ֆիլմեր: Կատարած աշխատանքներից են` «Մեկ ազգի մոռացված մի էջ» (երկրորդ ռեժիսոր, 2004թ.), «Արևելքի դարպասներ», «Նախնյաց հայրենիք» (երկրորդ ռեժիսոր, 2006թ.), «Բյութիֆայդ Փրոջեքթ» ռոք խմբի տեսահոլովակները (2007-10թթ, որոնցից մեկը «MTV» ամերիկյան հեռուստատեսությամբ է ցուցադրվել), ֆիլմ ամերիկյան «Մասկի» ծրագրի մասին (2009թ.), «Բասկեր և հայեր» (երկրորդ ռեժիսոր, 2009թ.), անգլիական «Gazoline» խմբի տեսահոլովակը (2009թ.), «Արարատից Եվրոպա» (2010թ.), «Դեպի էրգիր» (2012թ.), «Հովիվը (Գրիգոր Նարեկացի)» (երկրորդ ռեժիսոր, 2012թ.), Մոնսերատ Կաբալիեի երևանյան համերգի հեռուստատեսային տարբերակը (2013թ.) և այլն: 2013-16թթ եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, Հայաստան» հեռուստածրագրի ռեժիսորը: 2016թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար