Աբել Մխիթարյան

Հայագետ, պատմաբան, եկեղեցական գործիչ

Հակոբ Կարենյան

Բանասեր, թատերագիր, թարգմանիչ

Րաֆֆի

Արձակագիր

Թամո Դավթյան

Պատմաբան

Կարապետ Գաբիկյան

Բառարանագիր, ազգագրագետ

Լևոն Շահումյան

Լրագրող, պատմաբան

Հարություն Հակոբյան

Կրկեսի արտիստ, աճպարար

Վլադիլեն Բալյան

Կոմպոզիտոր

Յուրի Խաչատրյան

Գրականագետ, գրաքննադատ, արվեստաբան

Կարեն Ղազարյան

Պրոդյուսեր, հաղորդավար

 

 

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ ՇԱՀՈՒՄՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1944թ. հուլիսի 19-ին, Երևանում: 1967թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1977-89թթ եղել է Երևանի գլխավոր նկարիչը: Նրա գործերին հատուկ են ֆիգուրատիվ մտածողությունը, իրականության էքսպրեսիոնիստական և խորհրդապաշտական ընկալումները: Գործերից են` «Հումանիտար օգնություն» (1988թ.), «Երկնագույն երազ» (1994թ., ջրաներկ), «Երեք գեղեցկուհի» (1995թ.), Դանթեին նվիրված շարքը (2000թ., ջրաներկ, ցուցադրվել է Ռավեննայում), Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» մոտիվներով շարքը (2000թ.), «Հանդիպում անցյալի, ներկայի և գալիքի հետ» (2001թ., ջրաներկ, Վատիկանի հավաքածու): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Պիրենում (Հարավսլավիա, 1977թ.), Վարշավայում (1985թ.), Մոսկվայում (1991թ.), ԱՄՆ-ում (1989թ., 1992թ.), Փարիզում (1994թ., 1996թ., 1998թ., 1999թ.), Երևանում (1996թ.), Մելբուռնում (2000թ.) և այլուր: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Վարշավայի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և այլուր: 2010թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար