
Գերգե Ասաքի
Բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, թարգմանիչ

Գյուտ Աղանյանց
Պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Տիգրան Հովհաննիսյան
Թարգմանիչ, իրավաբան

Նար-Դոս
Արձակագիր

Արտակ Դարբինյան
Հրապարակագիր, լրագրող

Արշավիր Խոնդկարյան
Թարգմանիչ

Հովհաննես Թադևոսյան
Գեղանկարիչ

Սարմեն
Բանաստեղծ

Գրիգոր Բոյաջիև
Թատերագետ, թատերական քննադատ

Ալեքսանդր Փաշայան
Լեզվաբան

Լուսին Ամարա
Օպերային երգչուհի

Հենրիկ Սևան
Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ

Գալուստ Գալոյան
Պատմաբան

Գագիկ Հովունց
Կոմպոզիտոր

Աշոտ Մելքոնյան
Գեղանկարիչ

Բելլա Եսաջանյան
Լեզվաբան

Վերժինե Սվազլյան
Ազգագրագետ, բանահավաք

Գևորգ Մուրադյան
Դիրիժոր

Գայանե Զախարյան
Դերասանուհի

Տիգրան Սանոյան
Թմբկահար

Ալինա Կիրակոսյան
Երգչուհի

Պայքար Չախոյան
Թմբկահար
ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ

Ծնվել է 1946թ. նոյեմբերի 28-ին, Երևանում: 1964թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1970թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1989թ-ից` պրոֆեսոր, 1988-94թթ` ԵԳԻ ամբիոնի վարիչ): 1974թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1982թ. ստացել է ԽՍՀՄ նկարիչների միության դիպլոմ` տարվա լավագույն գեղանկարի համար: 1988թ. դարձել է ԽՍՀՄ դիզայներների միության անդամ: 1998-2018թթ եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: Գործերին բնորոշ են խորհրդանշական համադրությունները, արտահայտչամիջոցների թարմությունը` «Սփյուռք» (1988թ.), «Սպիտակ խորանարդ» (1990թ.), «Հպումներ» (1998թ.), «Ապագա հիշողություններ» (2000թ.), «Իրավիճակ. առավոտ» (2002թ.), «Համբույր» (2004թ.) և այլն: Ունեցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ: Ցուցահանդեսներն են` «Gala Gallery» Մագդեբուրգ, Գերմանիա (2004թ.), «Cultural Centre» Նանտ, Ֆրանսիա (2005թ.), «Gallery Adonis» Բրյուսել, Բելգիա (2006թ.), Ազգային պետական գրադարանի ցուցասրահ Պեկին, Չինաստան (2007թ.), «Gallery Soliterie» Բեռլին, Գերմանիա (2008թ.), ՀՀ նկարիչների միության պատկերասրահ Երևան, Հայաստան (2009թ.): Նրա նկարները ցուցադրվել են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մագնիտոգորսկի մշակույթի թանգարանում, Թուլուզի Ժամանակակից արվեստի թանգարանում և այլուր: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: