Ղուկաս Ինճիճյան

Բանասեր, աշխարհագրագետ

Հայկ-Հակոբ Տետեյան

Թարգմանիչ, հրատարակիչ

Անանիա Սուլթանշահ

Մշակութային գործիչ, բժիշկ

Խնկո Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Հայկ Դավթյան

Ճարտարապետ

Հակոբ Մկրտչյան

Լեզվաբան, բարբառագետ

Սարգիս Աղամալյան

Օպերային երգիչ

Գոհար Գասպարյան

Հաղորդավար

Մանե Գրիգորյան

Հաղորդավար

 

 

 

 

ՍԻՐԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Դերասանուհի

19 հունվար, 1904 - 4 հունվար, 1984

Ծնվել է Բաթումի քաղաքում: Եղել է դերասան Ավետ Ավետիսյանի կինը: 1928թ. տեղափոխվել է Երևան: 1934թ. եղել է Երևանի Մ.Գորկու անվան բանվորական, 1935թ-ից` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի: Կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Նատալիա), «Էլի մեկ զոհ» (Նատո), «Պեպո» (Էփեմիա), Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (Վիկտորիա Նազարովնա), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Բարոնուհի Շտրալ), Գ.Տեր-Գրիգորյանի «Մեռնող Ֆլորա» (Կոծոծ), Ա.Միլլերի «Սալեմի վհուկները» (Էնն Պատնեմ), Կալդերոնի «Տիկին անտեսանելին» (Անխելա), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Մարթա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Էմիլիա), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Վարվառա) և այլն: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար