Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Հաղորդավար

Ծնվել է 1989թ. ապրիլի 7-ին, Երևանում: Ռեժիսոր Սուրեն Ռշտունու դուստրն է: 2006թ. ավարտել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը, 2010թ.` Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի անգլերեն լեզու և միջազգային լրագրության բաժինը: 2010-12թթ սովորել է նաև նույն համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայում և ստացել մագիստրոսի կոչում: 2009թ-ից անցել է արտադրական պրակտիկա Երևանի քաղապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, որին զուգահեռ թղթակցել է «Մեգապոլիս» ամսագրին: 2010թ. պրակտիկան շարունակել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» վերլուծական-լրատվական բաժնում: 2011թ. մասնագիտական վերապատրաստում է անցել Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: 2011-17թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաըկներությունում` որպես «Առաջին լրատվական» տեղեկատվական ծառայության մեկնաբան: Անգլերեն լեզու է դասավանդում Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար