ԱՆՆԱ ՂԱՎԱԼՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1983թ. հունվարի 21-ին, Երևանում: Սովորել է Երևանի Մ.Սեբաստացու անվան կրթահամալիրում: Թղթակցել է «Ծիր Կաթին» դպրոցական թերթին: 2000թ. ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, որն ավարտել է` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի որակավորում: Աշխատել է ֆինանսական կազմակերպության հաշվապահության բաժնում, գրանտային ծրագրերի հեղինակ և ղեկավար է եղել հասարակական կազմակերպություններում: Թղթակցել է մի շարք ամսագրերի` «Խճուղի», «Մենք մեր մասին», «Կինո Պլյուս»: 2009թ-ից աշխատել է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրում` որպես միջազգային լուրերի թարգմանիչ և լրագրող: 2011թ-ից տեղափոխվել է «Ար» հեռուստաընկերություն: Աշխատել է «Ազդարար» լրատվական ծրագրում` որպես լրագրող, 2012թ-ից` նույն հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդման լրագրող: 2012-14թթ «Արմնյուզ» հեռուստաընկերությունում վարել է «Բուժակ» առողջապահական հաղորդումը: 2014թ-ից նույն հեռուստաընկերության լրատվական ծրագրի լրագրող է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար