Արշակ Չոպանյան

Արձակագիր, բանաստեղծ, բանասեր, գրաքննադատ

Կարո Սասունի

Պետական գործիչ, պատմաբան

Վարսենիկ Աղասյան

Բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ

Արմենակ Ստեփանյան

Քանդակագործ

Վալտեր Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Աղավնի

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Արտաշես Ջալալյան

Կինոօպերատոր

Կամարի Տոնոյան

Արձակագիր, դրամատուրգ

Յուրի Գևորգյան

Կոմպոզիտոր, ջութակահար

Մկրտիչ Մինասյան

Ճարտարապետ

Հասմիկ Հացագործյան

Օպերային երգչուհի

Ջոն Դոլմայան

Թմբկահար

Սոնա

Երգչուհի

Դմիտրի Արզումանյան

Սաքսոֆոնահար

 

 

 

 

ԱՆՆԱ ՂԱՎԱԼՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1983թ. հունվարի 21-ին, Երևանում: Սովորել է Երևանի Մ.Սեբաստացու անվան կրթահամալիրում: Թղթակցել է «Ծիր Կաթին» դպրոցական թերթին: 2000թ. ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, որն ավարտել է` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի որակավորում: Աշխատել է ֆինանսական կազմակերպության հաշվապահության բաժնում, գրանտային ծրագրերի հեղինակ և ղեկավար է եղել հասարակական կազմակերպություններում: Թղթակցել է մի շարք ամսագրերի` «Խճուղի», «Մենք մեր մասին», «Կինո Պլյուս»: 2009թ-ից աշխատել է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրում` որպես միջազգային լուրերի թարգմանիչ և լրագրող: 2011թ-ից տեղափոխվել է «Ար» հեռուստաընկերություն: Աշխատել է «Ազդարար» լրատվական ծրագրում` որպես լրագրող, 2012թ-ից` նույն հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդման լրագրող: 2012-14թթ «Արմնյուզ» հեռուստաընկերությունում վարել է «Բուժակ» առողջապահական հաղորդումը: 2014թ-ից եղել է նույն հեռուստաընկերության լրատվական ծրագրի լրագրող:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար