ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1974թ. փետրվարի 20-ին, Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի թիվ 10 հայագիտական թեքումով դպրոցը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989-91թթ եղել է «Պիոներկանչ» թերթի «Շավիղ» պատանեկան խմբագրության անդամ և թերթի մշտական թղթակիցը: Տարբեր տարիներ աշխատել է «Շրջան» (1994-97թթ), «Հայկական ժամանակ» (1997թ.) թերթերում, «Ազատություն» ռադիոկայանում (2000թ.), 1997-2003թթ` «Առավոտ» օրաթերթում: Թղթակցել է նաև «Գարուն», AIM, IN VITRO, մոսկովյան «S» ամսագրերին և սփյուռքում հրատարակվող տարբեր պարբերականների: 1999թ. «Ար» հեռուստաընկերության կողմից անցկացված մրցանակաբաշխության ընթացքում ճանաչվել է տարվա լավագույն լրագրող: 2000թ. իր սցենարով պատրաստված «Ծարաված մարդը» հեռուստաֆիլմը «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից անցկացվող հոգևոր ֆիլմերի մրցանակին է արժանացել: 2001-02թթ եղել է ՀՀ-ում իտալական «Renco» ընկերության և նրա մեջ ընդգրվող կառույցների տեղեկատվության և հասարակայնության հետ հարաբերությունների ղեկավարը, PR հարցերով պատասխանատուն: 2002թ. «Առավոտ» օրաթերթում տպագրված հակակոռուպցիոն հոդվածաշարի համար արժանացել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հատուկ մրցանակին: Այդ հոդվածաշարն արժանացել է նաև Երևանի մամուլի ակումբի «Լավագույն հրապարակում» մրցանակին: 2003-04թթ եղել է հայաստանյան «Արսօյլ» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ հարաբերությունների ղեկավարը: 2004թ. հիմնադրել է «Անկախ տեղեկատվական միջոցների աջակցության» հիմնադրամը: 2004թ. սեպտեմբերից հիմնադրել և խմբագրում է «168 Ժամ» թերթը և www.168.am կայքը: 2007թ. հիմնադրել է «3 միլիոն» ամսագիրը: 2008թ. ստեղծել է «Pressing» քաղաքական-հասարակական վերլուծական փակ ակումբը: 2013թ-ից վարում է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարը: 2017թ. ընտրվել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ: 2018թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար