Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1974թ. փետրվարի 20-ին, Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի թիվ 10 հայագիտական թեքումով դպրոցը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989-91թթ եղել է «Պիոներկանչ» թերթի «Շավիղ» պատանեկան խմբագրության անդամ և թերթի մշտական թղթակիցը: Տարբեր տարիներ աշխատել է «Շրջան» (1994-97թթ), «Հայկական ժամանակ» (1997թ.) թերթերում, «Ազատություն» ռադիոկայանում (2000թ.), 1997-2003թթ` «Առավոտ» օրաթերթում: Թղթակցել է նաև «Գարուն», AIM, IN VITRO, մոսկովյան «S» ամսագրերին և սփյուռքում հրատարակվող տարբեր պարբերականների: 1999թ. «Ար» հեռուստաընկերության կողմից անցկացված մրցանակաբաշխության ընթացքում ճանաչվել է տարվա լավագույն լրագրող: 2000թ. իր սցենարով պատրաստված «Ծարաված մարդը» հեռուստաֆիլմը «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից անցկացվող հոգևոր ֆիլմերի մրցանակին է արժանացել: 2001-02թթ եղել է ՀՀ-ում իտալական «Renco» ընկերության և նրա մեջ ընդգրվող կառույցների տեղեկատվության և հասարակայնության հետ հարաբերությունների ղեկավարը, PR հարցերով պատասխանատուն: 2002թ. «Առավոտ» օրաթերթում տպագրված հակակոռուպցիոն հոդվածաշարի համար արժանացել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հատուկ մրցանակին: Այդ հոդվածաշարն արժանացել է նաև Երևանի մամուլի ակումբի «Լավագույն հրապարակում» մրցանակին: 2003-04թթ եղել է հայաստանյան «Արսօյլ» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ հարաբերությունների ղեկավարը: 2004թ. հիմնադրել է «Անկախ տեղեկատվական միջոցների աջակցության» հիմնադրամը: 2004թ. սեպտեմբերից հիմնադրել և խմբագրում է «168 Ժամ» թերթը և www.168.am կայքը: 2007թ. հիմնադրել է «3 միլիոն» ամսագիրը: 2008թ. ստեղծել է «Pressing» քաղաքական-հասարակական վերլուծական փակ ակումբը: 2013թ-ից վարել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարը: 2017թ. ընտրվել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ: 2018թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար