
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ՀԱՄԼԵՏ ՂՈՒՇՉՅԱՆ

Ծվել է 1953թ. մարտի 20-ին, ՀՀ Կապան քաղաքում: 1970թ. ավարտել է Երևվանի թիվ 137 միջնակարգ դպրոցը: 1966-70թթ հանդես է եկել ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում: 1969թ. դարձել ԽՍՀՄ պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր: 1971-73թթ ծառայել է խորհրդային բանակում: 1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1974-99թթ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում: 1974-82թթ եղել է սպորտային մեկնաբան, 1983-86թթ` սպորտային հաղորդումների բաժնի վարիչը, 1987-93թթ` սպորտային հաղորդումների գլխավոր խմբագիրը, 1994-96թթ` Մոսկվայի թղթակցական կետի ղեկավար և հատուկ թղթակիցը Ռուսաստանի Դաշնությունում, 1996-98թթ` ԱՄՆ-ի թղթակցական կենտրոնի ղեկավար և հատուկ թղթակիցը ԱՄՆ-ում, 1999-2001թթ` «Արմենիա» հեռուստաընկերության փոխտնօրենը, 2000-13թթ` Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտորը: 2013թ-ից Մոսկվայի «ARM-TV» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է: 40 տարիների ընթացքում միայն հեռուստատեսությունում պատրաստել և եթեր է հեռարձակել բազմաթիվ ու ամենատարբեր բնույթի հաղորդումներ, ռեպորտաժներ, հարցազրույցներ, հատուկ թողարկումներ, հեղինակային ծրագրեր: Ակտիվորեն մասնակցել է «Արմենիա», «Երևան», Հայկական Երկրորդ, «ARM-TV» հեռուստաընկերությունների ստեղծման և կազմավորման աշխատանքներին: Որպես սպորտային մեկնաբան լուսաբանել է վեց հարյուրից ավելի միջազգային խոշոր մրցաշարեր (աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ առաջնություններ), օլիմպիական խաղեր (Մոսկվա-80, Ատլանտա-86), 1990թ. Սիեթլի «Բարի կամքի» խաղերը: Հեղինակային հաղորդումներից են` «Սպորտ գումարած արվեստ», «Մարզասրահ», «Համաշխարհային սպորտի աստղերը», «Հայկական սպորտի երախտավորները», «Բարի երեկո Երևան», «Օրը», «Բաց եթեր», «Հին հեռուստացույց», «Ռետրո», «Վերադարձ», «Լինել, թե չլինել»: Մի քանի հարյուրից ավելի նյութեր և ռեպորտաժներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, ուր 1976-87թթ ամեն շաբաթ երեք անգամ վարել է «Մարզական լուրերի» իր հեղինակային ծրագիրը: Մեծ թվով նյութեր է գրել նաև թերթերի ու ամսագրերի համար: 2012-13թթ խմբագրել է Մոսկվայում լույս տեսած ռուսալեզու «Դե Ֆակտո» ամսագիրը: Եղել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային մրցանակաբաշխությունների, կինո-հեռուստափառատոների ժուրիի անդամ: 1978թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության, 1980թ-ից ԽՍՀՄ սպորտային լրագրողների ֆեդերացիայի, 1981թ-ից Սպորտային լրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ է: Արժանացել է մի շարք պատվոգրերի, մրցանակների ու կոչումների: 2005թ. արժանացել է Երևանի Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի, 2010թ.` Մոսկվայի «Օստանկինո» հեռուստատեսության և ռադիոհաղորդակցության ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի, 2012թ.` ՀՀ Կրթության միջազգային ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի, 2013թ.` Կանադայի Կրթության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի և Ռուսաստանի Եվրասիական հեռուստաակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի կոչումներին: