Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ՍԻՄՈՆ ՏԵՐՅԱՆ

Երգիչ

21 հոկտեմբեր, 1941 - 30 հունիս, 2000

Ծնվել է Արցախի Բանանց գյուղում: 1958թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ: Համալսարանական երաժշական համույթի համերգներից մեկում ընկերների խնդրանքով փոխարինել է համույթի վատառողջ մեներգչին, որից հետո շարունակել է երգչի գործունեությունը: Հանդես է եկել «Պատանեկություն» և «Կռունկ» էստրադային համույթներում: Եղել է Ռոբերտ Ամիրխանյանի երգերի առաջին կատարողներից մեկը: 1968թ. Կոնստանտին Օրբելյանի հրավերով միացել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբին, որտեղ աշխատել է շուրջ 13 տարի: Նրա ելույթները եղել են թատերականացված փոքր ներկայացումներ, որոնք գերել են բոլորին: Համույթի կազմում համերգներով հանդես է եկել ողջ ԽՍՀՄ տրածքում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, Եգիպտոսում, Լեհաստանում, Գերմանիայում, Լիբանանում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Ունեցել է շուրջ 7 հազար համերգ: Նույն բեմի վրա երգել է Հուլիո Իգլեսիասի, Ջաննի Մորանդիի, Լիլի Իվանովայի, Մարիլյա Ռոդովիչի, Ալլա Պուգաչյովայի և բազմաթիվ այլ հայտնի արտիստների հետ: Ճանաչվել է Շարլ Ազնավուրի երգերի լավագույն կատարող: 1982թ. անսպասելիորեն հեռացել է բեմից և մինչ կյանքի ավարտն այդպես էլ չի տվել պատասխանն այն հարցին, թե ինչու է նման որոշում կայացրել: Չեն պահպանվել նրա 1960-70-ականնրի ելույթների ձայնագրությունները: Առկա են միայն համերգների ընթացքում կատարված 10-12 սիրողական ձայնագրություններ և 1994թ. ձայնագրված 6 երգեր: 1980-90-ականներին աշխատել է որպես երաժշտական դպրոց-ստուդիայի տնօրեն, «Կարին» միավորման արհմիության կոմիտեի նախագահ, իսկ 1995-2000թթ եղել է պատանեկան «Բոհեմ» մրցույթի ժյուրիի նախագահը: 1994թ. Երևանի մարզահամերգային համալիրում կայացել է Սիմոն Տերյանի «Վերջին սկիզբ» խորագրով թատերականացված համերգ-բենեֆիսը, որի ավարտին վերջին անգամ ելույթ է ունեցել հայտնի կատարումներով: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար