ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բեմադրիչ

15 նոյեմբեր, 1939 - 15 մարտ, 2014

Ծնվել է Երևանում: 1963թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Ստեղծագործական գործունեությունը սկսել է Իջևանի ժողովրդական թատրոնում, մինչ 1967թ.: 1967-69թթ աշխատել է Աբովյանի ժողովրդական թատրոնում: 1969-86թթ բեմադրություններ է իրականացրել Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: 1986թ. Հայաստանում առաջինն է ստեղծել ոչ պետական «Նորք» թատրոն-ստուդիան, որը գործել է տևական ժամանակ: Եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որտեղ բեմադրել է շուրջ 10 ներկայացում, որոնցից ամենաակնառուն` «Կիլիկիո արքան» ներկայացումն էր: Բեմադրություններով հանդես է եկել նաև Երևանի Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական և այլ թատրոններում: Համագործակցել է Թբիլիսիի Ա.Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի հետ, որով սկիզբ է դրվել համատեղ բեմադրությունների ավանդույթին: Բեմադրել է տասնյակ ներկայացումներ, որոնցից են` Ա.Պետրոսյանի «Ամազոններ», Պ.Շաֆֆերի «Մթին պատմություն», Ժ.Անուի «Տորեադորների վալսը» պիեսները: Նրան հատկապես մեծ ճանաչում է բերել Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի բեմականացումը, որի համար 1984թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի: Շուրջ 25 տարի եղե է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր: Կյանքի վերջին տարիներին ստեղծել է «Թեքեյան» թատերախումբը: 2005թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար