Ավետիք Եվդոկացի

Տաղերգու, եկեղեցական գործիչ

Պըլը Պուղի

Զվարճաբան, առակախոս

Ռուբեն Սիմոնով

Բեմադրիչ, դերասան

Ցոլակ Վարդազարյան

Դիրիժոր, շեփորահար

Գևորգ Ջահուկյան

Լեզվաբան, բանասեր, հայագետ

Սերգեյ Դարոնյան

Գրականագետ

Սոս Սիմավորյան

Արձակագիր, լրագրող

Վահե Քաչա

Արձակագիր

Վլադիմիր Գրիգորյան

Լեզվաբան, բանասեր

Ժորժ Կառվարենց

Կոմպոզիտոր

Բարսեղ Թուղլաճյան

Բանասեր, բառարանագիր

Ռուդոլֆ Խառատյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ

Աշուղ, երգիչ

15-րդ դարի վերջ - 1592

Նահապետ վարպետ աշըղ Քուչակ,
Չիչակ, Վանլի Քոչակ, Վանեցի

Ծնվել է հավանաբար Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Խառակոնիս գյուղում: Եղել է հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժողովորդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Նրա անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները: Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա.Տևկանցի «Հայերգ» գրքից (1882թ.) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ: Թեև 1920-ական թվականներին Մանուկ Աբեղյանը ապացուցել է այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Քուչակը համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը: Այս իմաստով աշուղ-երգիչը դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միջնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը: Մահացել է Խառակոնիս գյուղում, թաղված է տեղի Սբ. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը: