ՎԱՀԱԳՆ ԹԵՎԱՆՅԱՆ

Բեմանկարիչ

20 ապրիլ, 1958 - 18 փետրվար, 2014

Ծնվել է Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1983թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի բեմանկարչության բաժինը: 1981-83թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես նկարիչ-բեմադրող, 1984-90թթ` Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: 1990թ. վերադարձել է Գ.Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ աշխատել է մինչ կյանքի վերջ: 2009թ-ից եղել է թատրոնի գլխավոր նկարիչը: Եղել է Հայաստանի նկարիչների և թատերական գործիչների միությունների անդամ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կերպարվեստի և անիմացիոն բաժնի դոցենտ, ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակի կրկնակի դափնեկիր: Ձևավորել է ներկայացումներ Հայաստանի տարբեր թատրոններում` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական, Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական, Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական, Երևանի Պատանի հանդիսատեսի, Համազգային և «Գոյ» փորձարարական թատրոններում: Ձևավորել է շուրջ 40 ներկայացում, որոնցից են` Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», Կունի «Սենյակ համար 13», Մ.Մնացականյանի «Թաղի զավակը», Կոնստանտինովի «Դիոգենես», Լենցի «Զինվորները» հայ-ֆրանսիական համատեղ ներկայացումը, «Անավարտ մենախոսություն», Պ.Զեյթունցյանի «100 տարի անց», Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Վալիեխոյի «Գոյա», Վ.Շեքսպիրի «Ջոն Արքա», «Ռիչարդ Երրորդ» և այլն: Կատարել է նաև բազմաթիվ ներկայացումների զգեստների ձևավորումներ: Մասնակցել է միջազգային և հանրապետական բեմանկարչական տասնյակ ցուցահանդեսների: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար