Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Դերասան

24 հունվար, 1927 - 14 ապրիլ, 2010

Ծնվել է Հյուսիսային Օսեթիայի Մոզդոկ քաղաքում: 1951թ. ընդունվել է Լենինգրադի թատրոնի երաժշտական կոմեդիայի թատերախումբ: 3 տարի սովորել է Մուսորսգովի անվան երաժշտական ուսումնարանում: Եղել է թատրոնի առաջատար կոմիկ դերասաններից մեկը: Խաղացել է ավելի քան 100 դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Օֆենբախի «Дочь тамбурмажора» (Բամբինի), Շտրաուսի «Չղջիկներ» (Հսկիչ), «Մոնմարտրի մանուշակը» (Ֆրասկատտի), «Միստր Իքս» (Պելիկան), Լիստովի «Սևաստոպոլյան վալս» (Ռախմետ), Գաջիևի «Կովկասի զարմուհին» (Բիբերլի) և այլն: 1970թ-ից Նովգորոդում, Չերեպովում, Պուշկինում, Պովլովում, Պետրոդվորցում և այլուր բեմադրել է մի շարք ներկայացումներ: 1987թ. Երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է առաջին մանկական «Լապուշկա» ներկայացումը: Նկարահանվել է «Թագավորական որջ», «Մի քանի կարմիր խնձոր», «Սիրելու ժամանակը» և այլ ֆիլմերում: 1980թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Սանկտ Պետերբուրգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար