Վարդան Հացունի

Բանասեր, ազգագրագետ

Էմմա Կարապետյան

Պատմաբան, ազգագրագետ

Դավիթ Զալյան

Դիրիժոր

Ռուբեն Անգալադյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Մուղնեցյան

Բանաստեղծ, արձակագիր

Ժենյա Մկրտումյան

Դերասանուհի

Դոն Ասկարյան

Կինոռեժիսոր, լուսանկարիչ

Փոլ Բաղդադլյան

Երգիչ, երգահան

Լևոն Մուրադյան

Թավջութակահար

Աշոտ Քեշյան

Դերասան, կինոռեժիսոր

Լիլիթ Մովսիսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԺԱԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1950թ. նոյեմբերի 16-ին, Ֆրանսիայի Սենտ-Էտիեն քաղաքում: Թեև ծնողները բողոքական չեն եղել, սակայն Անգլիայում ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը` պաստոր դառնալու համար և օծում ստացել Սենտ-Էտիենում: Բայց հետագայում շարունակել է դերասանական ուղին` նկարահանվելով «Ծովահեններ» հեռուստահաղորդման մեջ: Նրան նկատել է ռեժիսոր Կլոդ Միլերը և դեր առաջարկել «Փոքրիկ գողը» ֆիլմում: Այդ ժամանակից ի վեր հանդես է գալիս ինչպես կինոյում, անյպես էլ հեռուստատեսությամբ: Նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում, հեռուստասերիալներում: 1991թ. մարմնավորել է Աբգարի կերպարը Անրի Վեռնոյի «Մայրիկ», 2004թ.` թուրք Մուստաֆայի կերպարը Իսմայել Ֆարուքի «Երկար ճանապարհորդություն» ֆիլմերում: Ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր Ժոզիան Բալասկոյի հրավերով սկսել է աշխատել «Ռենեսանս» թատրոնում` որպես դերասան: Մեկ թատերաշրջան խաղալով` շրջագայության է մեկնել «Վերջին կանչը» ներկայացմամբ: 2009թ. «Սպլենդիդ» թատրոնում խաղացել է Ժոզիան Բալասկոյի «Բոլորը սիրում են Ջուլիետին» բեմադրության մեջ: 2010թ. նկարահանվել է Լյուկ Բեսոնի «Ադել Բլան-Սեկի զարմանահրաշ արկածները» ֆիլմում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար