Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՆԱԶԵՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Երաժշտագետ, պարագետ

Ծնվել է 1954թ. հունիսի 14-ին, Երևանում: Ակադեմիկոս, պատմաբան, ասորագետ Գագիկ Սարգսյանի և երաժշտագետ Կարինե Խուդաբաշյանի դուստրն է: Սովորել է Երևանի Պարարվեստի պետական ուսումնարանում, զբաղվել սպորտային և գեղարվեստական մարմնամարզությամբ: 1975թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1980թ. (էքստեռն)՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը, 1983թ.` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան («Երաժշտագիտություն» և «Թատերագիտություն» մասնագիտություններով), 2000թ.` Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժինը: 1984թ-ից աշխատում է Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտում, որտեղ ավագ գիտաշխատող է: 1987թ. Երևանի Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում կազմակերպել է Երաժշտության և պլաստիկայի մանկական ստուդիա, որտեղ բեմադրել է մի շարք դասական օպերային և բալետային ներկայացումներ: Ստուդիան բազմիցս հանդես է եկել Երևանում, մասնակցել է համամիութենական և միջազգային փառատոների, արժանացել դիպլոմների: 1992թ. հյուրախաղերով հանդես է եկել Շվեյցարիայի մի շարք քաղաքներում: 1992-97թթ և 2002-04թթ աշխատել է Մոսկվայի Դիմակաթերապիայի ինստիտուտում` որպես պարային, այնուհետև` հոգեթերապևտիկ այլ մեթոդների մասնագետ: Այդ տարիներին մշակել է պարային թերապիայի հատուկ համակարգ: Հայ բալետին, երաժշտական թատրոնին, նաև հոգեթերապիայի հարցերին նվիրված 50-ից ավել հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Սիմֆերոպոլում, Բեյրութում հրատարակված բազմաթիվ գիտական ժողովածուներում, հանդեսներում, հանրագիտարաններում, ինչպես նաև պարբերական մամուլում: 2011թ. լույս է տեսել նրա «Ашот Асатурян - хореограф последней трети XX века» մենագրությունը, որը նույն թվականին Հանրապետական մրցույթի «Լավագույն գիրք ժամանակակցի մասին» նոմինացիայում ստացել է երկրորդ մրցանակ: Գրքին նվիրված գրախոսականներ (թվով 9) հրապարակվել են Երևանում, Մոսկվայում, Սարատովում, Խարկովում, ԱՄՆ-ում: Բազմիցս մասնակցել է արվեստի և հոգեթերապիայի հարցերին նվիրված հանրապետական, ՌՖ-ի և միջազգային գիտաժողովների, դասախոսություններ է կարդացել Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության բաժնում: 2017թ. ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար