ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կիթառահար

Ծնվել է 1984թ. մայիսի 25-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Ավարտել է Վանաձորի թիվ 20 միջնակարգ դպրոցը: 2000-04թթ սովորել է Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի ռադիո-էլկտրոնային բաժնում: Ուսմանը զուգահեռ աշխատել է ռադիոյում` որպես հնչյունային ռեժիսոր, նաև երգել է Վանաձորի Սբ. Մարիամ Աստվածածին հայ առաքելական եկեղեցու և Վանաձորի Կամերային երգչախմբերում: Կիթառ սովորել է նվագել 16 տարեկան հասակում: 2005թ-ից «Որդան Կարմիր» ռոք խմբի կիթառահարն է: Խմբի շրջանակներում կազմակերպել և մասնակցել է բազմաթիվ երաժշտական նախագծերի ու ռոք-փառատոների Հայաստանում և արտերկրում՝ ԱՄՆ, Գերմանիա, Վրաստան, Անգլիա, Ռուսաստան և այլուր: 2006թ. խմբի կազմում ձայնագրվել է դեմո՝ «Ջան եմ ասել» վերնագրով, իսկ առաջին ստուդիայի ալբոմում՝ «Որդան Կարմիր»-ում՝ 2010թ. ամռանը: 2012թ. խմբի հետ ելույթ է ունեցել Մոսկվայում` «Emergenza» փառատոնի շրջանակներում, իսկ 2013թ. թողարկել են առաջին՝ «Ա 4» ձայնասկավառակը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար