
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ

20 մայիս, 1892 - 27 նոյեմբեր, 1976
Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Ներսիսյան դպրոցում, աշակերտել Գրիգոր Սյունուն: 1924թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիայի Մ.Իպոլիտով-Իվանովի ստեղծագործական և Քրիստափոր Քուշնարյանի պոլիֆոնիայի դասարանները: 1937-39թթ ղեկավարել է Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախումբը, մասնակցել Մոսկվայում Հայ արվեստի և գրականության առաջին տասնօրյակին: 1941-43թթ եղել է Երևանի Ռ․Մելիքյանի անվան ուսումնարանի տեսական առարկաների դասատու, 1950-58թթ` նաև ուսումնական մասի վարիչ: Նրա նախաձեռնությամբ երաժշտական ուսումնարանում կազմակերպվել է արևելյան գործիքագիտության և գործիքավորման դասընթաց: Գրել է սիմֆոնիկ («Էսքիզ», «Սյուիտ», 1944թ.), դաշնամուրային («Մանրապատումներ», 1947թ., «Պրելյուդներ», 1949թ.) երկեր, լարային կվարտետ (1950թ.), կոնցերտ թառի (1954թ.), ֆանտազիա քամանչայի (1956թ.), ստեղծագործություններ ժողովրդական գործիքների նվագախմբի համար, երգեր, խմբերգեր: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1950թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: