Քրիստափոր Հուսիկյանց

Գեղանկարիչ, ճարտարապետ

Ատրպետ

Արձակագիր

Աշոտ Աբրահամյան

Պատմաբան, աղբյուրագետ

Անժիկ Հակոբյան

Արձակագիր, թարգմանիչ

Ռաֆայել Աթոյան

Գեղանկարիչ, դերասան

Մարտին Երիցյան

Ջութակահար, վինագործ

Ալբերտ Հովսեփյան

Գեղանկարիչ

Սերգեյ Մուրադյան

Գրաքննադատ

 

 

 

 

ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երաժշտագետ

7 հոկտեմբեր, 1812 - 27 փետրվար, 1878

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է Համբարձում Լիմոնջյանի աշակերտն ու գործի շարունակողը: Լրացրել է Նոր հայկական ձայնագրության տևողության նշանները, սահմանել դրանց անունները, արագության չափերը, փորձել ձայնանիշերին միավանկ անուններ տալ, որոնք, սակայն, հետագայում չեն կիրառվել: Եղել է Կոստանդնուպոլսի Գում-Գափու եկեղեցու դպիրը, Համբարձում Լիմոնջյանի մահից հետո` նաև Մայր վարժարանի երաժշտության դասատու, գրառել է շարականներ, Գաբրիել Երանյանի հետ ձեռնարկել է եվրոպական նոտագրությամբ հայ առաջին երաժշտական հանդեսի` «Քնար արևելյան»-ի հրատարակությունը (1857թ.): Գրել է հոգևոր թեմաներով երգեր, «Լևոն Առաջին իշխան Կիլիկիո և որդի նորին կույր Ռուբեն» երգախառն թատերգության երաժշտությունը, որը բեմադրվել է 1872թ.: Մահացել է Կոստանդնուպոլսում: