Թովմաս Թերզյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Մկրտիչ Փորթուգալյան

Հրապարակախոս, պետական գործիչ, լրագրող

Սիպիլ

Բանաստեղծ, արձակագիր

Միհրան Թումաճան

Երաժիշտ, ազգագրագետ

Վազգեն Առաքելյան

Բանաստեղծ, արձակագիր

Լաուրա Վարդանյան

Դերասանուհի, պարուհի

Պողոս-Լևոն Զեքիյան

Հայագետ, փիլիսոփա, եկեղեցական գործիչ

Վարդան Սեդրակյան

Բեմանկարիչ

Ռադիկ Գաբրիելյան

Երգիչ, դերասան

Քիմ Քարդաշյան

Դերասանուհի, մոդել

 

 

 

 

ՅՈՒՐԻ ԱՄԻՐՅԱՆ

Դերասան

12 նոյեմբեր, 1938 - 23 հունվար, 2004

Ծնվել է Թբիլիսիում: Եղել է դերասանուհի Ժենյա Ավետիսյանի ամուսինը: Ավարտել է Թբիլիսիի հայկական միջնակարգ դպրոցը,  1962թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Արմեն Գուլակյանի արվեստանոցը: 1962թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ թատերական կերպարներ մի շարք ներկայացումներում` Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Բաբիկ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Վարուժան), «Հացավան» (Շմավոն), Մ.Բուլգակովի «Մոլիերի կյանքը» (Լյուդվիկ), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Յուսուֆ), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Արտեմ), «Պեպո» (Սամսոն), «Քանդած օջախ» (Գիժ Մոզի), Ն.Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» (Լիմոն), Ա.Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ» (Հերց), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Պիշչիկ), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Հենրի), «Քո կյանքի ժամանակը» (Բլիք), Լ.Շեյնինի «Ծանր մեղադրանք» (Կիթառով տղա), Գ.Տեր-Գրիգորյանի «Հաջի Փայլակ» (Մագիստրոս), Վ.Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (Արմեն), Ա.Վամպիլովի «Ավագ որդին» (Սելիվան), Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» (Լուիս), Մ.Գորկու «Հատակում» (Կաստիլյով) և այլն: Մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսային ներկայացումների: Նկարահանվել է «Նռան գույնը» (1968թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Վերջին կիրակի» (1985թ.), «Մեզանից երեքը» (1987թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994թ.) և այլ ֆիլմերում: Հանդես է եկել նաև որպես ասմունքող: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար