
Արամ Սաթունց
Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան
Դրամատուրգ, թատերագետ

ԱնԺելա Շահնաբաթյան
Պարուհի

Էդուարդ Բաղդասարյան
Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան
Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Լավրենտ Վարդանյան
Գեղանկարիչ

Ֆլորա Մարտիրոսյան
Երգչուհի

Աբգար Ափինյան
Գրականագետ

Դավիթ Մուշեղյան
Կիթառահար

Արփի Ոսկանյան
Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան
Դուդուկահար

Նառա Վարդանյան
Արձակագիր

Ժիրայր Շահրիմանյան
Կոմպոզիտոր
ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ

17 օգոստոս, 1937 - 26 սեպտեմբեր, 2013
Արաքսյա Հարությունյան
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է դերասան Արծրունի Հարությունյանի դուստրը և կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի կինը: 1955թ. ավարտել է Լենինականի Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը, 1961թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1965թ.` Հայաստանի ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, որից հետո եղել է նույն ինստիտուտի գիտական աշխատող: Երկար տարիներ դասավանդել է երաժշտական դպրոցում: Աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում` որպես խմբագիր: 1969թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, եղել է երաժշտության պատմության ամբիոնի վարիչը (1986թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է հայկական երաժշտությանը վերաբերող մի շարք աշխատություններ, տասը մենագրություն, գրքերի թարգմանություններ, շուրջ հիսուն գիտական հոդվածներ, բազմաթիվ հրապարակումներ պարբերական մամուլում, հեռուստատեսային հաղորդումներ, զեկուցումներ հայաստանյան և միջազգային գիտաժողովներում: 1969թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի աստիճան: Երկար տարիներ ղեկավարել է ՀՀ պետական մրցանակի հանձնաժողովը` երաժշտական արվեստի բնագավառում: Եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 2004-13թթ եղել է ՀՀ Պետական մրցանակների երաժշտության գծով հանձնաժողովի և Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտագիտական սեկցիայի նախագահը: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.՝ «Ազգային ժողովի պատվո», 2013թ.` «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալների: Մահացել է Երևանում: