Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ

Արվեստաբան

Ծնվել է 1952թ. ապրիլի 9-ին, Երևանում: Բանասեր, արևելագետ Բաբկեն Չուգասզյանի որդին է: 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1974-77թթ եղել է ԵՊՀ գեղագիտության և գրականության տեսության ամբիոնի ասպիրանտ: 1978թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում (2001թ-ից՝ պրոֆեսոր): 1978-93թթ եղել է ԵՊՀ Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կրտսեր, 1991-96թթ` ավագ գիտաշխատող: 1996թ-ից հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչն է: 1986թ-ից եղբոր` Գ.Չուգասզյանի հետ նախաձեռնել է հայ արվեստի գանձերի թվայնացման աշխատանքը և 1992թ. անգլերեն տեքստերով պատրաստել «Հայ արվեստի տարածական թանգարան» ծրագրի բաժինները, համատեղ գլխավորել անգլերեն «Հայ գեղանկարչություն» լազերային սկավառակի ստեղծման աշխատանքը: 1980-ական թվականներին հայ և համաշխարհային արվեստ է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտներում: Դասախոսություններ է կարդացել աշխարհի մի շարք համալսարաններում` Բոլոնիայի (1991թ.), Վաշինգթոնի ազգային պատկերասրահում (1992թ.), Լոս Անջելեսի Գեթթիի գրանտային ծրագիր (1993թ.), Մասաչուսեթսի Բրադֆորդ քոլեջ (1997թ.), Արևելյան Անգլիայի համալսարան (2000թ.), Լոս Անջելեսի համալսարան (2005թ.), Ֆրեզնոյի համալսարան (2006թ.), Ֆլորենցիայի գերմանական արվեստի պատմության ինստիտուտ (2007թ.), Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարան (2011թ.) և այլն: Հայ արվեստի մասին շուրջ երկու հարյուր դասախոսություններ է կարդացել ԱՄՆ-ի քսաներկու նահանգների, Կանադայի, Անգլիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Հունաստանի, Լիբանանի համալսարաններում, հայկական եկեղեցիներում և միություններում: Շուրջ չորս հարյուր հոդվածներ է տպագրել հայ արվեստի մասին հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն, հունգարերեն, նորվեգերեն լեզուներով: Բազմաթիվ հոդվածներ է տպել Թորոս Ռոսլինի արվեստի մասին: Տարբեր երկրներում մասնակցել է ավելի քան 50 գիտաժողովների: Որպես խորհրդատու մասնակցել է «Մատենադարան» ֆիլմաշարի չորս ֆիլմերի ստեղծմանը, նաև այլ ֆիլմերի ստեղծմանը: Չորս տասնամյակ շարունակ հայ արվեստի մասին բազմաթիվ հաղորդումներ է պատրաստել և վարել հայկական ռադիյով և հեռուստատեսությամբ: Նրա միջոցով և ջանքերով ԱՄՆ-ից և Ֆրանսիայից Հայաստանի ազգային պատկերասրահ են բերվել նկարիչներ Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Երկանյանի կտավները, հոլանդական, ֆրանսիական, իսպանական նկարիչների (Նեթյե, Մորալես, Բուշե և այլն) ութ կտավներ, շուրջ հիսուն արաբական ձեռագրեր Մ.Մաշտոցի անվան Մատենադարանին և այլն: Արվեստաբանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի աշխատողներից բաղկացած խումբը ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Գիտության պետական կոմիտեի և Ռումինիայի Հայ առաքելական եկեղեցու թեմի ու Ռումինիայի Հայոց միության, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հովանավորությամբ 2012թ-ից պարբերաբար այցելել է Ռումինիա և հաշվառել ու ուսումնասիրել այնտեղ հայկական եկեղեցիներում և թանգարաններում պահվող հայ արվեստի բազամաթիվ անհայտ ստեղծագործություններ: Հրատարակվել են նրա «Կիրակոս Ծաղկող» (1975թ.), «Մատենադարանի 5576 ձեռագրի դրվագված կազմի մասին» (1978թ.), «Գրիգոր Ծաղկողի «Աստվածամոր Նինջը» մանրանկարը» (1979թ.), «Rubens und die Armenier» (1979թ.), «Թորոս Ռոսլին» (1985թ.), «Գրիգոր Ծաղկող» (1986թ.), «Творчества Тороса Рослина И Византийская Монументальая Живопись» (1989թ.), «On a Portrait of Prince Levon and Princess Keran» (2000-01թթ), «L’Ouvre de T’oros Roslin et l’enluminure Byzantine» (2001-02թթ), «The Motif of the Sphinx in the Decoration of manuscripts Illuminated by T'oros Roslin» (2008թ.), «Արշակ Ֆեթվաճյան» (2011թ.), «Հայ միջնադարյան կերպարվեստի ուսումնասիրության պատմություն (1830-ական թթ-1950թ.)» (2016թ.) աշխատությունները: 2015թ-ից Միլանի Ամբրոզյան ակադեմիայի, 2016թ-ից՝ Մոնպելիեի ակադեմիայի թղթակից անդամ է: 2005թ. արժանացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի և Քալիֆորնիայի սենատի պատվոգրերի, 2012թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար