ՍՈՒՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կինոռեժիսոր

29 նոյեմբեր, 1927 - 12 մարտ, 2003

Ծնվել է Հայաստանի Զոլախաչ (այժմ՝ Զոլաքար) գյուղում: 1949թ. ավարտել է Երևանի պետական թատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: 1949-62թթ պատմություն է դասավանդել Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1954-55թթ աշխատել է Հայաստանի մշակույթի նախարարությունում, 1955թ-ից` «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես խրոնիկայի խմբագիր, 1959թ-ից՝ Երևանի խրոնիկալ-դոկումենտալ ֆիլմերի կինոստուդիայում` որպես գլխավոր խմբագիր, 1964թ-ից՝ կինոռեժիսոր: Նկարահանել է շուրջ 100 վավերագրական ֆիլմ, որոնցից են` «Ավետ Ավետիսյան» (1966թ.), «Գարզու» (1966թ.), «Առասպելական գայը» (1967թ.), «Ալեքսանդր Սպենդիարով» (1968թ.), 3 լիամետրաժ ֆիլմ՝ «Էրեբունի -Երևան-2750» (1968թ.), «Իմ Հանրապետության շքանշանները» (1981թ.), «Կաիսիայի 9-րդ ընտրյալը (Տիգրան Պետրոսյան.)» (1990թ.), «Հովհաննես Թումանյան» (1969թ.), «Պետրոս Դուրյան» (1972թ.), «Գեղամ Սարյան» (1973թ.), «Զրույց «Արարատի» հետ» (1974թ.), «Ավիացիայի մարշալը» (1975թ.), «Գրիբոյեդովի ներկայությամբ» (1977թ.), «Ալեքսանդր Թամանյան» (1978թ.), «Հայաստան` դարեր և րոպեներ» (1979թ.), «Արփա-Սևան» (1981թ.), «Հող և ջուր (1985թ.), «Գիրք» (1988թ.), «Ալիս Կիրակոսյան» (1990թ.), «Հայաստանի Հանրապետությունը» (1991թ.), «Բռնության դեմքը» (1992թ.) և այլն: Եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար