
Քրիստափոր Հուսիկյանց
Գեղանկարիչ, ճարտարապետ

Ատրպետ
Արձակագիր

Աշոտ Աբրահամյան
Պատմաբան, աղբյուրագետ

Անժիկ Հակոբյան
Արձակագիր, թարգմանիչ

Ռաֆայել Աթոյան
Գեղանկարիչ, դերասան

Մարտին Երիցյան
Ջութակահար, վինագործ

Ալֆոնսո Ավանեսյան
Գեղանկարիչ

Ալբերտ Հովսեփյան
Գեղանկարիչ

Սերգեյ Մուրադյան
Գրաքննադատ

Գևորգ Մարտիրոսյան
Դերասան

Վահագն Գալստյան
Դերասան
ՍՈՒՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

29 նոյեմբեր, 1927 - 12 մարտ, 2003
Ծնվել է Հայաստանի Զոլախաչ (այժմ՝ Զոլաքար) գյուղում: 1949թ. ավարտել է Երևանի պետական թատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: 1949-62թթ պատմություն է դասավանդել Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1954-55թթ աշխատել է Հայաստանի մշակույթի նախարարությունում, 1955թ-ից` «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես խրոնիկայի խմբագիր, 1959թ-ից՝ Երևանի խրոնիկալ-դոկումենտալ ֆիլմերի կինոստուդիայում` որպես գլխավոր խմբագիր, 1964թ-ից՝ կինոռեժիսոր: Նկարահանել է շուրջ 100 վավերագրական ֆիլմ, որոնցից են` «Ավետ Ավետիսյան» (1966թ.), «Գարզու» (1966թ.), «Առասպելական գայը» (1967թ.), «Ալեքսանդր Սպենդիարով» (1968թ.), 3 լիամետրաժ ֆիլմ՝ «Էրեբունի -Երևան-2750» (1968թ.), «Իմ Հանրապետության շքանշանները» (1981թ.), «Կաիսիայի 9-րդ ընտրյալը (Տիգրան Պետրոսյան.)» (1990թ.), «Հովհաննես Թումանյան» (1969թ.), «Պետրոս Դուրյան» (1972թ.), «Գեղամ Սարյան» (1973թ.), «Զրույց «Արարատի» հետ» (1974թ.), «Ավիացիայի մարշալը» (1975թ.), «Գրիբոյեդովի ներկայությամբ» (1977թ.), «Ալեքսանդր Թամանյան» (1978թ.), «Հայաստան` դարեր և րոպեներ» (1979թ.), «Արփա-Սևան» (1981թ.), «Հող և ջուր (1985թ.), «Գիրք» (1988թ.), «Ալիս Կիրակոսյան» (1990թ.), «Հայաստանի Հանրապետությունը» (1991թ.), «Բռնության դեմքը» (1992թ.) և այլն: Եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: