ՄԱՐՏԻՐՈՍ ՄՆԱԿՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

29 սեպտեմբեր, 1837 - 22 փետրվար, 1920

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1859թ. սկսել է բեմական գործունեությունը: 1861-67թթ եղել է «Արևեյան թատրոն»-ի հիմնադիրներից և առաջատար դերասաններից: 1872-79թթ հանդես է եկել Պետրոս Մաղաքյանի և Հակոբ Վարդովյանի թատրոններում, 1880-82թթ` Թիֆլիսի հայ թատերախմբում: Խաղացած ներկայացումներից են` Մ.Վանանդեցու «Մեծն Ներսես» (Պապ), Պ․Մետաստազիոյի «Թեմիստոկլես» (Նեոկլես), Վ․Հյուգոյի «Անջելո» (Ռուդոլֆո), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (Պետրուչիո), «Վենետիկի վաճառականը» (Շայլոկ), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Ֆամուսով), Ա․Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Վիշնևսկի), Մոլիերի «Դոն Ժուան» (Դոն Ժուան), Ա.Դյումա-հոր «Քին» (Քին), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Արբենին) և այլն: 1883-85թթ հանդես է եկել Ա․Պենկլյանի օպերետային խմբում, որտեղ կատարել է Հոր-հոր աղայի և Արիֆի դերերը «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» և «Արիֆի խարդախությունը» օպերետներում: 1885-1914թթ եղել է «Օսմանյան» դրամատիկ թատերախմբի հիմնադիր-տնօրենը, ռեժիսորն ու առաջատար դերասանը: Թարգմանել, բեմադրել և խաղացել է եվրոպական մելոդրամաներ թուրքերեն, երբեմն նաև հայերեն: Նրա խումբը եղել է պոլսահայ վերջին թատերական կազմակերպություններից, որ նպաստել է նաև թուրք պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի զարգացմանը: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար