Միքայել Պատկանյան

Դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ

Գուսան Ջիվանի

Աշուղ, երգիչ

Իսկուհի Մինաս

Արձակագիր, բանաստեղծ

Դանիել Դզնունի

Արվեստաբան

Լուիզա Ասլանյան

Արձակագիր, պետական գործիչ

Դանիել Գևորգյան

Բանաստեղծ, արձակագիր

Կառլեն Նուրիջանյան

Քանդակագործ

Ֆրիդ Սողոյան

Քանդակագործ

Նարե Համբարձումյան

Հաղորդավար, երգչուհի

 

 

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ

Դերասանուհի

3 օգոստոս, 1862 - 14 մարտ, 1945

Աննա Նամուրազյան-Չիլինգարյան

Ծնվել է Թիֆլիսում: Բեմական գործունեությունն սկսել է 1879թ.` Թիֆլիսում: Խաղացել է հայկական տարբեր թատերախմբերում, հյուրախաղերով հանդես եկել Անդրկովկասի քաղաքներում: Եղել է Գևորգ Չմշկյանի և Գաբրիել Սունդուկյանի աշակերտը: Հայ բեմում զարգացրել է ռեալիստական սկզբունքները: Մեծապես գնահատվել է հին Թիֆլիսի բարքերի կնիքը կրող թե դրամատիկական, թե կատակերգական դերերում: Ժամանակակիցներին հիացմունք է պատճառել դերասանուհու բացառիկ ստուգապատում խաղը, այն նրբությունը, որով կերտել է հին Թիֆլիսի ծնունդ տված կերպարները` նիստուկացի, բարբառի, տարազի ու շարժուձևի բոլոր մանրամասերով: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Շուշան), «Խաթաբալա» (Խամփերի), «Քանդած օջախ» (Խախո), Ա.Ցագարելիի «Խանում» (Խանում), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Կուկուշկինա) և այլն: 1922թ. Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) բացմանը հանդես է եկել Շուշանի դերում (Գ.Սունդուկյանի «Պեպո»): Նույն թվականին հիվանդության պատճառով թողել է բեմը: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար