
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Ծնվել է 1968թ. օգոստոսի 8-ին, Երևանում: Սովորել է Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում: 1978-84թթ սովորել է Երևանի մանկական թատրոնում` ռեժիսոր Գրիգոր Տալյանի (այժմ` Տեր Կյուրեղ) մոտ, 1985-91` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետում: 2011թ. նկարահանել է առաջին ֆիլմ-հոլովակը` «Իմ Երևան»-ը: Նկարահանել է բազմաթիվ կարճամետրաժ սոցիալական հոլովակներ, այդ թվում` Հայաստանի զինված ուժերը գովազդող «Թռիչք», «Ամենաթանկը» «Հզոր բանակ», «Լավագույն տղերքը ծառայում են» հոլովակները, հակաթուրքական, տեղական արտադրությանը խթանող «Բոյկոտ», «Բոյկոտ-2» հոլովակները: 2012թ. նկարահանել է «Կինը» գեղարվեստական կարճամետրաժ կինոնկարը, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` «Լավագույն հայրենասիրական ֆիլմ»: 2013թ. նկարահանել է «Անպետքը» գեղարվեստական կինոնկարը, որն արժանացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Տարվա բացահայտում» մրցանակին: 2016թ-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերով հեղինակել և վարել է «Դիրքերում» հաղորդաշարը: «Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավարն է: