
Աբրահամ Արծիվյան
Մշակութային, եկեղեցական գործիչ

Ղազարոս Բուդաղյան
Արևելագետ, բառարանագիր

Վրթանես Փափազյան
Արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, թարգմանիչ

Մկրտիչ Ավետիսյան
Լրագրող

Էդգար Մանաս
Կոմպոզիտոր

Տիրան Ալեքսանյան
Կոմպոզիտոր, թավջութակահար

Վահան Գալստյան
Դերասան

Գաբրիել Գյուրջյան
Գեղանկարիչ

Հակոբ-Գրիգոր
Թարգմանիչ, հրապարակագիր

Գուսան Աշոտ
Աշուղ

Արֆենյա Հովհաննիսյան
Դերասանուհի

Հրաչյա Հակոբյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Բագրատ Ալեքյան
Բանաստեղծ

Համլետ Մատինյան
Քանդակագործ

Սոնա Բանոյան
Գոբելենագործ

Արամ Սիմոնյան
Պատմաբան

Արսեն Սաֆարյան
Երգիչ

Հարութ Բալյան
Երգիչ

Մանվել Խաչատրյան
Դերասան, երգիչ

Էմմի
Երգչուհի

Արեգ Գևորգյան
Դերասան
ՄԻՀՐԴԱՏ ԱՄՐԻԿՅԱՆ

1 մայիս, 1843 - 5 փետրվար, 1879
Հովհաննես Ամերիկյան
Ծնվել է Ախալցխայի Ծինուբան գյուղում: Սովորել է տեղի ծխական դպրոցում, 1853-58թթ` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Եղել է Ներսիսյան դպրոցի աշակերտական ներկայացումների կազմակերպիչներից: 1860թ. Ա.Վանանդեցու «Միհրդատ» ողբերգության գլխավոր դերը հաջողությամբ կատարելու համար, ստացել է «Միհրդատ» անունը: 1863թ-ից աշխատել է Պերճ Պռոշյանի, 1864թ-ից` Գևորգ Չմշկյանի թատերախմբերում: Եղել է արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից, Գ.Սունդուկյանի կերպարների առաջին և լավագույն մարմնավորողներից: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով), «էլի մեկ զոհ» (Սարգիս), «Պեպո» (Զիմզիմով), «Օսկան Պետրովիչը էն կինքումը» (Մեծ սատանա), Շիլլերի «Ավազակներ» (Ֆրանց Մոոր), Ն.Փուղինյանի «Դալալ Ղաղո» (Կիվկիվ), Ս.Տեր-Գրիգորյանի «Էս էլ քի մոցիքլութին» (Կարապետ), «Նինոյին շնվիլը» (Գասպար) և այլն: Եղել է նաև թատերական քննադատ, երգիծաբան, հրապարակախոս: Հետևել է Վ.Բելինսկու գեղագիտական սկըզբունքներին: Եղել է «Մշակ» թերթի առաջին աշխատակիցներից: 1872-73թթ ղեկավարել է երգիծանքի բաժինը «Չաքուճ» ստորագրությամբ, տպագրել է ֆելիետոնների շարք: Գրել է ոտանավորներ, կատարել թարգմանություններ: Հյուրախաղերով հանդես է եկել Ախալցխայում, Գորիսում, Քութայիսում, Գանձակում, Շուշիում, Ալեքսանդրապոլում, Երևանում: 1874-77թթ գործել է Կ.Պոլսում, բեմադրել է Շիլլերի «Ավազակներ», Գ.Սունդուկյանի «Պեպո» և այլ ներկայացումներ: Նյութական ծանր վիճակի պատճառով վերադարձել է Թիֆլիս, ուր հիվանդացել և ինքնասպան է եղել: