Հակոբ Մանանդյան

Պատմաբան, բանասեր

Աստղիկ Երամյան

Դերասանուհի

Նորայր Աղաջանյան

Գեղանկարիչ

Սևակ Արզումանյան

Գրականագետ, գրաքննադատ

Կիմ Երիցյան

Դերասան

Ռուբեն Սարգսյան

Կոմպոզիտոր

Ակսել Բակունց

Երաժիշտ, ջազմեն

Սերգեյ Մարկոսյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վիկտոր Հովհաննիսյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Անուշ Նագգաշյան

Բանաստեղծ

Անի Բատիկյան

Ջութակահար

 

 

 

 

ԱՆՆԱ ՀԵՔԵՔՅԱՆ

Ռեժիսոր

Էլմիաննա Հեքեքյան

Ծնվել է 1955թ. օգոստոսի 15-ին, Երևանում: Ռեժիսոր Էլմիրա Հեքեքյանի դուստրն է և դիրիժոր Տիգրան Հեքեքյանի քույրը: 1978թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1980թ.` Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի ասպիրանտուրան: 1980-81թթ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում` որպես ռեժիսոր, 1990թ-ից աշխատում է ռադիոյի մշակութային հաղորդումների խմբագրությունում, որտեղ հեղինակել է «Սատիրա և հումոր», «Մեկ դերասանի թատրոն», «Փաթեթ համար...» և այլ հաղորդումներ: 1983-88թթ եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի լաբորանտ, որից հետո մինչ այսօր դասավանդում է նույն ամբիոնում (2003թ.` դոցենտ): 1992թ-ից աշխատում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում, որի տնօրենն է: 1975-77թթ դասավանդել է Երևանի Խորեոգրաֆիայի պետական, մինչ 1990թ.` Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարաններում, 1980-86թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1975-77թթ եղել է Երևանի Մյասնիկյանի շրջանի պատգամավոր, 1993թ.` «Աշտարակ-93» առաջին միջազգային հայկական փառատոնի կազմակերպիչը: 2003թ-ից դասավանդում է նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի մագիստրատուրայում: Որպես ռեժիսոր, հեղինակ և սցենարիստ, հանդես է եկել մի շարք հաղորդաշարերում և հեռուստաֆիլմերում` «Կոմիտասը աշխարհի բեմերում», «Քրիստոսի ծնունդից մինչ մեր օրերը», «Փոքրիկ երգիչներն Եգիպտոսում» և այլն: Թարգմանել և կրկնօրինակել է բազմաթիվ գեղարվեստական, դոկումենտալ և անիմացիոն ֆիլմեր, արտասահմանյան հեռուստասերիալներ, մյուզիքլներ: Կազմակերպել է բազմաթիվ բարեգործական համերգներ, եղել է մի շարք մրցույթների և փառատոների ժյուրիի անդամ: Հեղինակել է մի քանի մասնագիտական գրքեր: 2006թ-ից Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի իսկական անդամ է, ակադեմիկոս: Արժանացել է մի շարք մրցանակների, պատվոգրերի, մեդալների, 2010թ.` ՀՀ «Մարշալ Բաղրամյան» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար