ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կրկեսի արտիստ, բեմադրիչ

Իոսիֆ Պետրոսյան

Ծնվել է 1948թ. հոկտեմբերի 5-ին, Թբիլիսիում: 1966թ. ավարտել է տեղի թիվ 109 միջնակարգ դպրոցը: 1966-70թթ սովորել է Մոսկվայի պետական կրկեսային ուսումնարանի օրիգինալ ժանրի բաժնում, 1974-78թթ` Մոսկվայի Լունաչարսկու անվան պետական թատերական ինստիտուտի կրկեսային ռեժիսուրայի բաժնում, 1980-83թթ` ասպիրանտուրայում: 1994թ. ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ` «Ժամանակակից հայկական կրկես և նրա գեղարվեստական արժանիքները» թեմայով, որտեղ նրան շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանը: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ և մենագրություններ: 1970-72թթ աշխատել է Մոսկվայի «Սոյուզգոսցիրկ» միավորումում գործող հայկական կրկեսային համույթում` որպես կրկեսի դերասան-ձեռնածու, այնուհետև մինչև 1985թ.` Երևանի «Հայհամերգ» միավորումում` որպես էստրադայի և կրկեսի դերասան և բեմադրիչ: 1979-85թթ եղել է «Հայհամերգ» միավորմանը կից էստրադայի ստուդիայի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը: 1985թ. նշանակվել է Երևանի պետական կրկեսի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, իսկ 2003թ.` նաև Պետկրկեսի տնօրեն: 1997թ. ստեղծել է կրկեսին կից Լ.Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոց: 2006թ. հիմնադրել է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնը և հանդիսանում է նրա գեղարվեստական ղեկավարը և գլխավոր տնօրենը: 1980թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2006թ-ից` պրոֆեսոր): ՌԴ կրկեսային և Հայաստանի թատերական գործիչների միությունների անդամ է, ՀՀ տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս: Կրթել է բազմաթիվ աշակերտներ, ովքեր աշխատում են Երևանի և աշխարհի տարբեր երկրների կրկեսներում: Աշխատանքային գործունեության ընթացքում կատարել է ավելի քան 100 բեմադրություն: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի 80 երկրներում: Դարձել է բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով, Երևանի քաղաքապետարանի «Մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով, Միջազգային կրկեսային գործիչների միության, ՀՀ թատերական գործիչների միության, ՀՀ պարարվեստի միության ոսկե մեդալներով, «Գրիգոր Նարեկացի», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալներով, ինչպես նաև Հայաստանի և տարբեր երկրների պատվոգրերով և շնորհակալագրերով: 2017թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար