ԼՈՒՍԻԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1979թ. մարտի 21-ին, Երևանում: Դերասան Խորեն Աբրահամյանի և դերասանուհի Լուսյա Հովհաննիսյանի թոռնուհին է: Սովորել է Երևանի Ս.Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1993թ. ընդունվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի թատերական ստուդիան: 1979թ. նկարահանվել է «Խոշոր շահում», 1984թ.` «Գործուղում առողջարան» ֆիլմերում: 1985-87թթ նկարահանվել է Արտաշես Քալանթարյանի «Իմ տունը քո տունն է» հեռուստածրագրում: 1988թ. Հայաստանի ազգային հեռուստաընկերության Հ.Գասպարյանի և Ա.Էլմասյանի մանկապատանեկան նախագծերում հանդես է եկել որպես հաղորդավար: Նկարահանվել է Ներսես Հովհաննիսյանի «Բումերանգ» կարճամետրաժ ֆիլմաշարում: Խաղացած ներկայացումներն են` «Փրկեք մեր հոգիները» «Ռանչպարների կանչը», «Կորրադո», «Անավարտ մենախոսություն», «Մեռնիլը որքան դժվար է», «Էդմունդ Քին» և այլն: Երկար տարիների աշխատանքային դադարից հետո, 2012թ. նկարահանվել է «Եզրագծից այն կողմ», 2013թ.` «Շտապ օգնություն 3D» հեռուստասերիալներում: 2013թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջանը» (Մաշո), Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» (Բլանշ), Պ.Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս» (Լրագրող), Լ.Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները» (Ֆեննի) և այլ ներկայացումներում: 2013թ. խաղացել է նաև Խորեոգրաֆիայի պետական թատրոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար