ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Բեմադրիչ

10 հունվար, 1929 - 7 սեպտեմբեր, 2011

Ծնվել է Բաթումիում: 1953թ. ավարտել է Խարկովի թատերական ինստիտուտը և սկսել է աշխատել ուկրաինական տարբեր թատրոններում` որպես բեմադրիչ: 1956-62թթ եղել է Լվովի Գորկու անվան, 1962-64թթ` Օդեսայի օպերետային, 1964-70թթ` Կիևի Պատանի հանդիսատեսի (1970-73թթ` տնօրեն), 1975թ-ից` Խարկովի Ա.Պուշկինի անվան ռուսական թատրոնների գլխավոր ռեժիսորը: 1976թ-ից դասավանդել է Խարկովի Ի.Կոտլյարևսկու անվան արվեստների ինստիտուտում (1979թ-ից` ամբիոնի վարիչ, 1988թ-ից` պրոֆեսոր): Թատերական գործունեության ընթացքում բեմադրել է ավելի քան 80 պիեսներ` Գելմանի «Հետադարձ կապ», Գերասիմովի «Անհնարինի սահմանը», Ա.Չեխովի «Բալի այգին», Վ.Շեքսպիրի «Մակբեթ», Ա.Օստրովսկու «Վերջին զոհ», Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել», Ա.Քալանթարյանի «Հեռախոսազանգ վերևից» և այլն: Եղել է Խարկովի թատերական գործիչների միության փոխտնօրենը, Ուկրաինայի ԳԱԱ բանասիրական գիտությունների իսկական անդամ: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մեդալների: 1965թ. արժանացել է Ուկրաինայի վաստակավոր արտիստի, 1969թ.` արվեստի վաստակավոր գործչի, 1978թ.` ժողովրդական արտիստի կոչմուններին: Մահացել է Խարկովում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար