Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

Վերոնիկա Սարկիսովա

Դերասանուհի

 

 

 

 

ՍՈԿՐԱՏ ԱՔՄԱՔՉՅԱՆ

Բեմադրիչ

15 հունվար, 1922 - 18 սեպտեմբեր, 2002

Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր): Ավարտել է տեղի թիվ 1 դպրոցը: Դեռ դպրոցական նստարանից նրան գրավել է թատեորական արվեստը: Մասնակցել է դպրոցական ներկայացումներին: Իններորդ դասարանում հանդես է եկել Գ.Սունդուկյանի «Պեպո» պիեսում` գլխավոր դերում: 1940թ. զորակոչվել է բանակ, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): Առողջական վիճակի պատճառով` զորացրվել է և վերադարձել հայրենի քաղաք: 1949թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, այնուհետև աշխատանքի է անցել Կիրովականի դրամատիկական (այժմ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան) թատրոնում: 1956թ-ից եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը: Ռեժիսորական գործունեության տարիներին բեմադրել է 14 ազգությունների դրամատուրգների ավելի քան 40 պիես: Բեմադրություններից են` «Հանգուցյալը շրջում է քաղաքում», «Այսպիսին է սերը», Ա.Շիրվանզադեի «Չար ոգի», Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը», Գ.Բորյանի «Նույն հարկի տակ», Պ.Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» և այլն: 1962թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Վանաձորում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար