Ղուկաս Ինճիճյան

Բանասեր, աշխարհագրագետ

Հայկ-Հակոբ Տետեյան

Թարգմանիչ, հրատարակիչ

Անանիա Սուլթանշահ

Մշակութային գործիչ, բժիշկ

Խնկո Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Հայկ Դավթյան

Ճարտարապետ

Հակոբ Մկրտչյան

Լեզվաբան, բարբառագետ

Սարգիս Աղամալյան

Օպերային երգիչ

Գոհար Գասպարյան

Հաղորդավար

Մանե Գրիգորյան

Հաղորդավար

 

 

 

 

ԳԱՍՊԱՐ ԻՓԵԿՅԱՆ

Թատերական գործիչ

19 հունվար, 1884 - 30 դեկտեմբեր, 1952

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է բեմադրիչ, դերասան Արմեն Արմենյանի եղբայրը: Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսում: Հետևել է Լոզանի համալսարանի և Փարիզի Պոլ Մանեի կոնսերվատորիայի դասընթացներին, ապա ավարտել Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Որոշ ժամանակ բնակվել է Կահիրեում, որտեղ զբաղվել է առևտրով: 1908թ. եկել է Թիֆլիս` եղբոր մոտ և կապվել հայ թատրոնին։ 1914թ. առաջին աշխարհամարտի տարիներին զբաղվել է կազմակերպչական աշխատանքներով, եղել է Անդրանիկի զորքի պարենավորման և արտաքին հարաբերությունների ղեկավարը: 1920թ. տեղափոխվել է Իրաք, ապա` Եգիպտոս: Ֆրանսերենից թարգմանել է պիեսներ, որոնք բեմադրվել են արևելահայ բեմում։ Հեղափոխությունից հետո մեկնել է արտասահման: 1932թ. Բեյրութում, Լևոն Շանթի հետ հիմնել է «Համազգային թատերախումբը», որը նրա մահից հետո կոչվել է իր անունով։ Գրել է պիեսներ, որոնցից «Արա և Շամիրամը» 1948թ. լույս է տեսել Բեյրութում: Մահացել է Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար