Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ՕՎԻ ՍԵՎՈՒՄՅԱՆ

Բեմադրիչ, դերասան

21 հունիս, 1878 - 2 մայիս, 1920

Հովհաննես Սևումյան

Ծնվել է Ագուլիսում: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Բեմական գործունեության առաջին իսկ տարիներից ձգտել է բարեփոխումներ մտցնել ազգային թատրոնում: Այդ առթիվ մամուլում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ: Եղել է Կ.Ստանիսլավսկու համակարգի հետևորդներից մեկը: 1906թ. Լևոն Մանվելյանի ու Միքայել Մանվելյանի հետ Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի) ստեղծել է հայկական թատերախումբ, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում ստիպված է եղել այն փակել: 1917թ. Թիֆլիսում բացել է ստուդիա, որը գործել է միայն մեկ տարի: Եղել է Պյատիգորսկի հայկական պետական թատրոնի ղեկավար-ռեժիսորը: Առաջին ներկայացումը եղել է Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»-ը, որը բեմադրվել է 1918թ. հուլիսի 30-ին: Թատրոնը դադարեցրել է իր գործունեությունը, երբ 1919թ. սպիտակ գվարդիականները ներխուժել են քաղաք: Թատրոնի փակվելուց հետո, մեկնել է Թիֆլիս, որտեղ փորձել է այլ թատրոն հիմնել: Բեմադրել է Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (1918թ.), «Չար ոգի», Դ.Դեմիրճյանի «Դատաստան», Ս.Յուշկևիչի «Թագավորը», Լ.Շանթի «Հին աստվածներ», Գ.Սունդուկյանի «Պեպո» և այլ ներկայացումներ: Խաղացել է Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Էլիզբարով), Լ.Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան» (Բորիս Գոդունով) և այլ պիեսներում: Մահացել է Կոստանդնուպոլսում: